Վանաձորում կրակոցներ են հնչել, կա 3 վիրավոր. Ոստիկանություն
SOCIETYԼոռու մարզի Վանաձոր քաղաքում կրակոցներ են հնչել․ լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
«Ժամը 19։05-ի սահմաններում հիվանդանոցից ահազանգ ենք ստացել, որ 3 հոգի հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց»,-ասաց նա։
Ըստ Ջանոյանի՝ այս պահին դեռևս մանրամասներ չկան, տարվում է քննություն դեպքի հանգամանքները պարզելու համար։
Tert.am-ը կապ հաստատեց նաև Վանաձորի բժշկական կենտրոնի հետ, որտեղից մեզ տեղեկացրին, որ այս պահին նրանցից 2-ին վիրահատում են:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ նրանցից մեկն ստացել է ուսագոտու վնասվածք, մյուսը՝ աջ և ձախ ազդրերի վնասվածք, 3-րդը՝ որովայնի:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



