Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Վարչապետ Փաշինյանը վստահեցրեց` ՀՀ կառավարությունը կաջակցի բոլոր ստեղծարար և նորարար գաղափարներին

SOCIETY

Past.am

ՀՀ կառավարությունը նեցուկ է Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալել ցանկացողներին միայն մեկ պայմանով, եթե նրանց գործունեությունը կատարելապես համապատասխան լինի օրենքին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի իր ելույթում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 Վարչապետը ներկաներին ողջունեց  հայաստանյան  հողի վրա, խորհրդանշական «Թումո» կենտրոնում, որն իր բնորոշմամբ՝ մարմնավորումն է նոր Հայաստանի:

«Ինչպես գիտեք, Հայաստանը գտնվում է մի փուլում, որտեղ մի անգամ եւս հաստատվեց իր նվիրվածությունն այնպիսի արժեքների, ինչպիսիք են ազատությունը, ժողովրդավարությունը, օրինահավասարությունը, մարդու իրավունքները՝  արժեքներ, որոնք նաեւ Ֆրանկոֆոնիայի հիմքում են, արժեքներ, որ Թավշյա հեղափոխության նշանաբանն են։ Թավշյա այդ հեղափոխությունը սոսկ քաղաքական չէր, այլեւ արժեքների հեղափոխություն էր։ Վերջին հաշվով՝ այդ հեղափոխությունն արժեք չի ունենա, եթե մենք չհասնենք նաեւ տնտեսական հեղափոխության։ Այդ իմաստով այսօր մենք գտնվում ենք մեր հեղափոխության ամենակարեւոր փուլում, եւ  պետք է ապահովենք տնտեսական հաջողությունն` հստակ կանոններով` բոլոր նրանց համար, ովքեր ուզում են եւ կարող են սկսել տնտեսական գործունեություն Հայաստանում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց`այդ կանոնները բազմիցս են բարձրաձայնվել: Սակայն, վարչապետը, օգտվելով գործարար տիկնանց եւ պարոնների  ներկայությունից, կրկնեց, որ իրենք միայն երկու նախապայման եւ շահագրգռություն ունեն բոլոր նրանց համար, ովքեր Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալելու ցանկություն ունեն։ «Ցանկացած գործունեություն պետք է լինի կատարելապես համապատասխան օրենքին, եւ մենք կօգնենք բոլորին ստեղծել հնարավորին շատ աշխատատեղեր, եւ իհարկե, վճարել հարկեր»,- նշեց Փաշինյանն ու վստահեցրեց` ՀՀ կառավարությունը նեցուկ է  նրանց, եթե այդ երկու պայմանները հարգվեն:

Վարչապետն ընդգծեց` իր համար կարևոր էր իմանալ, որ տնտեսական ֆորումի աշխատանքների ընթացքում հիմնական  շեշտը դրվել է թվային տնտեսության վրա, քանի որ կառավարությունը նպատակն է ագրարային երկրից Հայաստանը վերածելու բարձր տեխնոլոգիաների երկրի։ «Նրանք , ովքեր ճանաչում են Հայաստանը, գիտեն որ մարդկային պատկառելի ռեսուրսներ կան այդ տնտեսական  վերափոխումն իրականացնելու համար, որին անհրաժեշտ պայմանները հավաքված են»,- շեշտեց վարչապետը Փաշինյանը:

 Վարչապետն իր  գոհունակությունը հայտնեց  քննարկումների արդյունքների առիթով, որոնք  ի հայտ են բերել շատ հետաքրքիր նախաձեռնություններ։  Փաշինյանը վերահաստատեց` բոլորի ստեղծարար ու նորարար գաղափարները կգտնեն  Հայաստանի Հանրապետության աջակցությունը։

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակում «Թումո»-ում մեկնարկել էր տնտեսական ֆորումը: Հոկտեմբերի 10-ի այս միջոցառումն առաջինն է  գագաթաժողովների պատմության մեջ: Այն անցկացվում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո: 2014թ.-ին Դաքարում անցկացված Ֆրանկոֆոնիայի 15-րդ գագաթաժողովի ընթացքում մասնակիցները պատրաստակամություն են հայտնել առավել խորացնել Ֆրանկոֆոնիայի տնտեսական ուղղությունը՝ ընդունելով Ֆրանկոֆոնիայի առաջին տնտեսական ռազմավարությունը: Ռազմավարության նպատակն է «ուժեղացնել ֆրանկոֆոն տնտեսական գոտին՝ դիմագրավելով տնտեսական, սոցիալական, էներգետիկ եւ բնապահպանական մարտահրավերների հանգեցնող խնդիրներին, ինչպես նաեւ հակազդել գլոբալ տնտեսական եւ ֆինանսական համակարգերում աճող անհամաչափություններին»:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League