Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Մոռացվա՞ծ,, արագացվա՞ծ, թե՞ հարմարեցված Ընտրական օրենսգիրք

SOCIETY

Past.am

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները շուտափույթ անցկացնելու մղումը գրավել է ողջ քաղաքական ներկապնակը: Հոկտեմբերի 2-ից սկսած քաղաքական քննարկումների հիմնական թեման սա է, ու կարծես թե մոտ է հանգուցալուծումը, մնացել է պարզապես գործընթացի տեխնիկական մասը ՝ հրաժարական, խորհրդարանի արձակում, արտահերթ ընտրությունների օրվա նշանակում: Նոր Ընտրական օրենսգրքի մշակման համար պատասխանատուները նշում են, որ նոր օրենսգիրքն արդեն պատրաստ է, ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով ու ամենայն հավանականությամբ նոր ընտրությունները կանցնեն նոր օրենսգրքով: Պարզ է, որ եթե հանկարծ չստացվի այն ավարտին հասցնել նոր ընտրությունների նախաշեմին, ընտրությունները կանցկացվեն ամեն դեպքում, քանի որ վերջինիս նպատակահարմարությունն այս պահին վեր է դասվում մյուս հանգամանքներից: Ըստ էության նույն տրամաբանության մեջ կարելի է դիտարկել այն հարցը ՝ արդյո՞ք նոր Ընտրական օրենսգիրքը, եթե այն պատրաստ լինի ընտրության նախաշեմին, կհասցնի՞ ադապտացիոն փուլ անցնել, թե՞ ոչ: Մեծ հաշվով սա ևս դիտարկվում է երկրորդական:

Ընդհանրապես նոր Ընտրական օրենսգրքի շուրջ շտապողականությունը ունի երկու պատճառ: Պատճառ համար մեկ ՝ նոր Ընտրական օրենսգիրքը հեղափոխության սկզբնական շրջանում հռչակված հիմնական քաղաքական նպատակներից մեկն էր, ինչի իրագործումը Փաշինյանի ու իր թիմի համար ունի սկզբունքային նշանակություն ՝ հեղափոխության առաջ սևերես չլինելու համար: Պատճառ համար երկու ՝ նոր Ընտրական օրենսգիրքը կենսական է արտահերթ ընտրություններում կոնկրետ ու ցանկալի արդյունքներ գրանցելու համար:

Երկու դեպքում էլ, փաստացի, Ընտրական օրենսգիրքը դառնում է քաղաքական ընթացիկ իրավիճակի գերին ՝ մղվելով երկրորդ պլան: Օրենսգրքի բովանդակության կարևորությունը կամ չի գիտակցվում, կամ գիտակցվում է, բայց միտումնավոր շրջանցվում: Իհարկե, օրինակ, ռեյտինգային համակարգը հանելու դրույթը շատ կենսական է՝ հաշվի առնելով, թե ինչ մանիպուլատիվ հնարքների դիապազոն ուներ այդ դրույթը: Բայց չստացվի այնպես, որ այն հանվում է ոչ թե որովհետև վատ դրույթ է, այլ որովհետև ՔՊ-ն պատրաստ չէ ռեյտինգային ընտրակարգով մասնակցությանը: Կամ մեկ այլ դրույթ, որը պատրաստվում է ներդրվել: Խոսքը տոտալ համամասնական ընտրակարգի մասին է, որն առաջին հայացքից գործածությունից հանում է ռեյտինգային վարկաբեկված համակարգն ու օդիոզ դեմքերի ինքնաարտահայտման հարթակ հանդիսացած մեծամասնական ընտրակարգը: Արդյո՞ք հաշվարկվել է, որ տոտալ համամասնականը երկիրը կանգնեցնելու է բացարձակ կուսակցականացման ռիսկի տակ՝ միաժամանակ քաղաքական դաշտից հանելով մարզերի քաղաքական ներկայացվածության բաղադրիչը: Թե՞ պարզապես որոշվել է առաջնորդվել ՝ եթե գլուխը ցավում է, պետք է կտրել գլուխը սկզբունքով: Մեկ այլ մտահոգություն ևս ՝ կապված անցողիկ շեմի ու նվազագույնը անցողիկ ուժերի մասին, որոնք նախորդ 3-ի փոխարեն դառնում են 4: Ինչո՞վ է սա հիմնավորված՝ ունենալ իսկապես ներկայացուցչական բազմազանությամբ խորհրդարան, թե պարզապես տեղ բացել ցանկալի ուժերի համար: Արդյո՞ք ճիշտ է, որ այն ուժերը, որոնք նույնիսկ չեն կարողանալու անցնել անցողիկ շեմը օրենքի ուժով հայտնվեն խորհրդարանում այն պատճառով, որ այդպես գրված է:  Նոր Ընտրական օրենսգրքի շուրջ այսպիսի մտահոգությունները շատ են, ընդ որում, մտահոգությունները վերաբերում են թե բովանդակությանը, թե օրենսգրքի ստորադասմանն ու երկրորդ պլան մղվելուն ընդհանրապես:

Նոր որակի ընտրությունների համար կենսական հատկանիշներ են ոչ միայն դրանց ազատ և արդար բնույթը, այլև ընտրություններով ստեղծվելիք քաղաքական համակարգի բովանդակությունը: Ընտրություններն ու Ընտրական օրենսգիրքը սահմանում են այն սկզբունքներն ու խաղի կանոնները, որոնք էլ պայմանավորում են քաղաքական համակարգի բովանդակությունը: Սակայն թե նախկինում, թե հիմա, տպավորություն կա, որ այդ բովանդակությունը նախագծվում է ըստ պահի ու իրավիճակի հրամայականի:

 

Լևոն Մարգարյան

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League