Թուրք ուսուցչին ձերբակալել են Աթաթուրքին վիրավորելու համար
INTERNATIONAL NEWSԹուրքիայի Մալաթիա քաղաքում դպրոցի ուսուցչին ձերբակալել են Թուրքիայի Հանրապետության հիմնադիր ու առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքին վիրավորելու համար, այս մասին գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:
Հայտնի է, որ տարրական դպրոցում որպես ուսուցիչ աշխատող Մուրադ Ք.-ն սոցցանցերից մեկի իր էջում Աթաթուրքին ուղղված վիրավորանքներ պարունակող հրապարակում է կատարել, ինչն էլ լուրջ հակազդեցության է արժանացել, այնուհետև գործին միջամտել է ոստիկանությունը:
Ուսուցչին ձերբակալել են՝ նրա տանը խուզարկություններ կատարելով: Գործի առնչությամբ հետաքննություն է սկսվել:
Հիշեցնենք, որ անցյալ տարի թուրք պատմաբան Մուստաֆա Արմաղանը դատապարտվել էր 1 տարի, 3 ամիս ազատազրկման՝ Աթաթուրքին վիրավորելու համար:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



