Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


ԱԺ կանոնակարգ–օրենքի քվեարկությանը չմասնակցելու համար էլ բացակայել եմ. Տաճատ Վարդապետյանը «ՀՀԿ» խմբակցությունից դուրս գալու դիմում է գրել

SOCIETY

«ՀՀԿ» խմբակցության՝ դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով այսօր հանդես եկած պատգամավոր Տաճատ Վարդապետյանը խմբակցությունից դուրս գալու դիմում է գրել:

Այս մասին Tert.am –ին հայտնելով Tert.am-ին՝ պատգամավորը հավելեց, որ նախաձեռնությանը միանալու մասին նախապես  տեղյակ է պահել խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին:

Ներքաղաքական վերջին սրացումների պատճառ դարձած ԱԺ կանոնակարգ-օրենքի քվեարկությանը Տաճատ Վարդապետյանը չէր մասնակցել: Նա նշեց, որ բացակայել է հենց այդ քվեարկությանը  չմասնակցելու համար:

Հարցին, թե ինչու, հասկանո՞ւմ էր արդյոք այդ քվեարկության վտանգավորությունը, նա ասաց.

«Ես հասկանում եմ, որ  դեկտեմբերին պետք է խորհրդարանական ընտրություններ լինեն, և դրանով երկրի ապագան ավելի հուսալի առաջընթաց կունենա, և կլինի ճգնաժամի ավարտը՝ իմ դիտարկմամբ:

Եվ վերջապես, դա բազմահազարանոց զանգվածների պահանջն է, ես ընդամենը ականջալուր եմ եղել: Եվ նաև ինձ համար անչափ թանկ են վիրահայերը, որոնք իրենց ձայներն են տվել, որպեսզի ես դառնամ պատգամավոր»:

Տաճատ Վարդապետյանը հավելեց, որ չի պատրաստվում մանդատը վայր դնել (խմբակցության մեծամասնության քաղաքական գծին դեմ քվեարկելուց հետո նախկինում պահանջվում էր մանդատը վայր դնել)։   

«Ես ընդամենը դիմում եմ ներկայացրել խմբակցությունից դուրս գալու համար»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի 16 պատգամավորներ դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին հայտարարություն են ստորագրել՝ պաշտպանելով 2018 թվականի դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը: Նրանց թվում՝ Աշոտ Արսենյան, Ալիկ Սարգսյան,  Արտակ Սարգսյան, Արման Սահակյան, Տաճատ Վարդապետյան , Հակոբ Գառնիկի Հակոբյան, Շիրակ Թորոսյան, Կնյազ Հասանով, Արսեն Միխայլով, Հարություն Կարապողոսյան, Սամվել Ալեքսանյան, Նահապետ Գևորգյան, Արայիկ Գրիգորյան, Իշխան Զաքարյան։ 

Հիշեցնենք, որ երեկ «ՀՀԿ» խմբակցության անդամ Գևորգ Կոստանյանի հայտարարությունից հետո, երբ պարզ դարձավ, որ վերջինը նույնպես պաշտպանում է դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ օրակարգը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրեց, որ մարդիկ պետք է քաջալերեն նրանց:

Tert.am –ը փորձեց կապ հաստատել հայտարարությանը չմիացած ՀՀԿ–ական պատգամավորների հետ: Սակայն խմբակցության գերակշիռ մասի հեռախոսները կա՛մ անջատված էին, կա՛մ չէին վերցնում. Կարինե Աճեմյան, Արամ Հարությունյան, Վահրամ Բաղդասարյան, Շուշան Պետրոսյան, Գագիկ Մելիքյան և այլք:

Միայն Արայիկ Հարությունյանը, վերցնելով հեռախոսը, ասաց, որ գերեզմանատանն է, Սամվել Նիկոյանն էլ՝ որ զբաղված է:

Միայն Մուրադ Մուրադյանը հայտնեց, որ ոչնչից տեղյակ չէ ու տեղեկանալով նման նախաձեռնության մասին՝ անկեղծորեն զարմացավ ու ասաց. «Բա ինչի՞ էին կանոնակարգ-օրենքին քվեարկում»։

Նշենք, որ այս 16 հոգուց  կողմ քվեարկողների թվում են հանրապետական Ռաֆիկ Գրիգորյանը, Գևորգ Կոստանյանը  և «Ծառուկյան» խմբակցությունից Իշխան Զաքարյանը. ինչ վերաբերում է Արման Սահակյանին, Արտակ Սարգսյանին և  Գևորգ Կոստանյանին, ապա նրանք բացակայել էին քվեարկությունից:

Tert.am –ի հետ զրույցում «ՀՀԿ» խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը նշեց, որ այլ քաղաքական ուժերի հայտարարության մասով ոչինչ չի կարող ասել, չի մեկնաբանում, իրենց գործն է, բայց ինչ վերաբերում է ՀՀԿ-ական որոշ պատգամավորների՝ հայտարարությանը միանալուն, ասաց.

«Այդ հայտարարությունն արվել է մի մասը դեռևս ժամանակին ՀՀԿ-ն լքած պատգամավորների կողմից, կան նաև հայտարարություններ, որոնք արվել են գործող ԱԺ խմբակցության անդամների անունից, բայց այստեղ ուզում եմ հիշեցնել, որ 1 շաբաթ  առաջ «ՀՀԿ» խմբակցությունը հայտարարություն էր քննարկել և ընդունել, և ես չեմ հիշում որևէ առարկություն 1 շաբաթ առաջ մեր քննարկման ժամանակ, տրված գնահատականների մասով»:

Արմեն Աշոտյանը, սա մեկնաբանելով, նշում է, թե «փաստորեն, Նիկոլ Փաշինյանը փորձում է ինդուլգենցիաներ բաժանել», ինչպես միջնադարում՝ կաթոլիկ եկեղեցին էր անում մեղքերի թողություն»: 

Այս կապակցությամբ Արմեն Աշոտյանն ասում է, որ չի կարծում, թե Փաշինյանն է «վերջին արարը աշխարհի՝ մեղքերի թողության, սև ու սպիտակի, ճիշտն ու սխալի»:

ՀՀԿ փոխնախագահը հավելեց, որ ունի ահազանգեր, որ այս նախաձեռնությանը միացած  որոշ պատգամավորների վրա ճնշումներ են գործադրվել: 

 

 

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League