Ուկրաինայի Չեռնիգովի մարզում առնվազն 63 մարդ Է տուժել զինանոցում բռնկած հրդեհի հետեւանքով
SOCIETYՈւկրաինայի Չեռնիգովի մարզի զինանոցում բռնկած հրդեհի հետեւանքով այրման արգասիքներից թունավորվել Է ավելի քան 60 մարդ, որոնք բուժօգնության են դիմել:
Ծխի պատճառով 63 մարդ Է դիմել հիվանդանոց՝ վատ ինքնազգացողությամբ»,-ասված Է հաղորդագրության մեջ: Մարզի վարչակազմի տվյալներով՝ շտապօգնության լրացուցիչ մեքենաներ են ուղարկվել պատահարի շրջան: Ավելի վաղ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբում եւ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում հայտնել Էին տուժածների բացակայության մասին: Զինամթերքի պահեստում պայթյունը տեղի Է ունեցել լույս հոկտեմբերի 9-ի գիշերը: Փրկարարների օպերատիվ շտաբի տվյալներով՝ հնարավոր խոցման գոտում գտնվում Է 30 բնակավայր՝ մոտավորապես 20 հազար բնակչությամբ:
Ըստ վերջին տվյալների, արդեն տարհանված Է շուրջ 12 հազար քաղաքացիական անձ: Պատահարի վայրում աշխատում Է զինվորական դատախազների խումբը, այնտեղ Է ուղեւորվել հանրապետության վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը: Ուկրաինայի անվտանգության ծառայության (ՈւԱԾ) քննիչները դիվերսիան դիտարկում են որպես Չեռնիգովի մարզի զինապահեստում բռնկած հրդեհի վարկածներից մեկը: Այդ մասին հայտնել Է գերատեսչության մամուլի ծառայությունը: «Ստուգում են Չեռնիգովի մարզի ռազմական պահեստում զինամթերքի պայթյունի մի քանի վարկած: Մասնավորապես, ՈւԱԾ-ը իր իրավասության շրջանակներում դիտարկում Է հնարավոր դիվերսիայի վարկածը»,-նշել են մամուլի ծառայությունում:
ՈւԱԾ-ում հավելել են, որ գերատեսչությունը մինչդատական հետաքննություն Է իրականացնում պայթյունների փաստով բաց քրեական գործի շրջանակում: Ավելի վաղ Ուկրաինայի Կենտրոնական տարածաշրջանի զինվորական դատախազության մամուլի ծառայությունում հայտնել են, որ պատահարը հետաքննվելու Է «Ծառայության նկատմամբ զինծառայողի անփույթ վերաբերմունք, որը ծանր հետեւանքներ Է առաջացրել» հոդվածով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



