Yerevan, 23.April.2026,
00
:
00
BREAKING


«Քաղաքացիական պայմանագիրն» ու ծեր կուսակցությունները

ANALYSIS

Մայիսի 30-ին տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր համաժողովը, ինչը բնականաբար տարբեր, երբեմն էլ հակասական կարծիքների ու հայտարարությունների տեղիք տվեց: Իհարկե, կուսակցության ստեղծումը հայաստանյան առօրյայում կարծես թե դարձել է սովորական երևույթ, չմոռանանք, որ ներկայումս ունենք ավելի քան 70 գրանցված կուսակցություններ:

Սակայն մի շարք ասպեկտներով, նորաստեղծ կուսակցությունը հնարավորություն ունի վերածվելու որակապես նոր իրողության ոչ միայն հայաստանյան ընդդիմադիր, այլև քաղաքական դաշտում: Խոսքը վերաբերվում է նախ կուսակցության որդեգրած ՝«սուպերլիդերության» իրողության բացառմանը, ապա և այն անհատներին, ովքեր ընտրվեցին կուսակցության վարչության խորհուրդ:

Կազմը

Վարչության կազմը, բացառությամբ Սասուն Միքայելյանի և Նիկոլ Փաշինյանի, երիտասարդներ են, որոնցից շատերն անցել են 2000-ականների քաղաքական-քաղաքացիական պայքարի բովով: Այս առումով, թերևս առաջին կամ երկրորդ անգամ է, որ Հայաստանում ստեղծվում է կուսակցություն լիովին թարմ ուժով և գուցե ծեծված հնչի, սակայն առաջադեմ երիտասարդության անմիջական մասնակցությամբ ու նախաձեռնությամբ: Հայաստանյան իրականության մեջ մեծ հաշվով չկան երիտասարդ կուսակցություններ բառիս բովանդակային իմաստով՝ բացի ՀԱԿ-ից և «Քաղաքացիական պայմանագրից» , ի դեպ սա լիովին տրամաբանված է, քանի որ ինչպես ՀԱԿ-ի, այնպես էլ «Քաղաքացիական պայմանագրի» առանցքը կազմում է 2008-ի շարժման ակտիվը: Սույն դիտարկման շրջանակներում, մի կողմ թողնելով ՀԱԿ-Քաղաքացիական պայմանագիր հակասությունները, հարկ է արձանագրել, որ նշված կուսակցությունների ներսում առկա է թարմ և ուժեղ պոտենցիալ:

Մյուս կողմից, իհարկե, կհնչեն փաստարկներ, որ մի շարք տարիք և փորձ ունեցող կուսակցություններ ՝ՀՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ, ԲՀԿ և այլն ունեն երիտասարդական թևեր, երիտկուսակցականներ և այլն: Սակայն մեկ բան աներկբա է, կուսակցության երիտասարդությունը չի որոշվում նրա անդամների թվի միջին տարիքով, այլ մտածողությամբ: Նշված կուսակցությունների երիտասարդ անդամները անդամագրման պահից ի վեր ծերանում են, քանի որ կամա թե ակամա իրենց քաղաքական, և ընդհանրապես,աշխարհայացքը տեղավորում են կուսակցության վերին էշելոնի տրամաբանության սահմաններում, արդյունքում՝ ասենք Հանրապետական կուսակցության պարագայում, մենք տեսնում ենք 40 տարեկանն անց երիտթևի առաջնորդի, որը աբսուրդի է մոտենում, եթե չասենք զավեշտի:

Խնդիրներ և խոչըդոտներ

Միաժամանակ հարկ է նշել, որ նորաստեղծ քաղաքական ուժի առջև առկա են լրջագույն խնդիրներ, որոնց լուծումը Քաղաքացիական պայմանագրի հետագա զարգացման առանցքներից է: Չնայած կուսակցությունն ստեղծվել է «սուպերլիդերության» ժխտման կարգախոսով, այնուամենայնիվ հանրային ընկալման մեջ Նիկոլ Փաշինյանին վերագրված է լիդերի հատկություններ:

Այս կարծրատիպը կոտրելու համար կուսակցությունը հսկայական աշխատանք ունի, քանի որ խնդիր է դրված ոչ միայն հանրային գիտակցության մեջ արմատավորել առանց ընդգծված առաջնորդի կուսակցության գոյության հնարավորությունը, այլև հենց կուսակցության ներսում սկզբնավորել պրակտիկա, համաձայն որի՝ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը կամ Արայիկ Հարությունյանը կդիտվեն ոչ թե, որպես առաջինը հավասարների մեջ, այլ հավասարը հավասարների մեջ: Սույն խնդիրների լուծումը արդեն իսկ պարզ կդարձնի, թե ինչ ուղղությամբ է ընթանալու կուսակցությունը:

Աղասի Մարգարյան

Past.am, վերլուծաբան

A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project