«Մենք հստակ ազդանշան ենք տվել ՌԴ-ին, որ միջազգային իրավունքի խախտումը պետք է դադարի». Մոսկվայում Նիդերլանդների դեսպան
INTERNATIONAL NEWSՄոսկվայում Նիդերլանդների դեսպան Ռենե Ջոնս Բոսը Ռուսաստանի արտգործնախարարություն այցից հետո հայտարարել է, որ ՌԴ-ն պարտավոր է դադարեցնել միջազգային իրավունքի խախտումները:
Նա նշել է, որ ԱԳՆ-ում ունեցած հանդիպման ընթացքում ինքը շեշտել է, որ Ամստերդամը պաշտպանում է և պաշտպանելու է միջազգային այն կազմակերպությունների շահերը, որոնք գտնվում են նաև Նիդերլանդների տարածքում, գրում է ТАССգործակալությունը:
Դեսպանը շեշտել է, որ խոսքը նաև «Քիմիական զենքի արգելման կազմակերպության» մասին է:
«Մենք պետք է պաշտպանենք նրանց ու թույլ չտանք կիբերհարձակումներ»,- ասել է Բոսը:
Նշենք, որ ՌԴ-ին կիբերհարձակումների մեջ մեղադրող Նիդերլանդները երկրից վտարել է դիվանագիտական անձնագիր ունեցող ՌԴ մի քանի քաղաքցու:
«Մենք հստակ ազդանշան ենք տվել ՌԴ-ին, որ միջազգային իրավունքի խախտումը պետք է դադարի», - ասել է դեսպանը:



