Կանադայի արևելքում պայթյուն է որոտացել տեղի նավթավերամշակման գործարաններից մեկում
INTERNATIONAL NEWSԿանադայի արևելքում հզոր պայթյուն է որոտացել տեղի ընկերություններից մեկին պատկանող նավթավերամշակման գործարանում, այս մասին հաղորդում է CBC News-ը:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Նյու Բրանսուիք նահանգի Սենթ Ջոն քաղաքում՝ Irving Oil ընկերությանը պատկանող գործարանում:
Ականատեսները փաստել են, որ գործարանին մոտ գտնվող շենքերի բնակիչներն ուժգին ցնցում են զգացել պայթյունի պահին: Տները գտնվում են գործարանից մի քանի թաղամաս այն կողմ:
Ներկա պահին գործարանի տարածքում հրդեհ է նկատվում: Ըստ տեղացիների՝ կրակը գնալով ուժգնանում է:
Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:
1
AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank
AG
2
IDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025
3
World Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another
4
Safe environment – Equal opportunities
5
Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)



