Փարիզի վերաքննիչ դատարանը մերժել է Սարկոզիի՝ իր դեմ հետաքննությունը դադարեցնելու մասին պահանջը
INTERNATIONAL NEWSՓարիզի վերաքննիչ դատարանը մերժել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի ներկայացրած միջնորդությունն իրեն վերաբերող գործը դատարանին փոխանցելու որոշման չեղարկման մասին, այս մասին գրում է Franceinfo–ն:
Նշենք, որ ըստ վերոնշյալ գործի՝ Սարկոզին մեղադրվում է քննության վրա ճնշում գործադրելու փորձի մեջ:
Նշվում է, որ դատարանը մոտ օրերս կուսումնասիրի ևս մեկ բողոք-միջնորդություն:
Սարկոզին մեղադրվում է ծառայողական գաղտնիքի բացահայտման ու կաշառք տալու փորձի մեջ: Այս տարվա մարտին հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի նախկին նախագահը ստիպված կլինի կանգնել դատարանի առաջ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



