Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Առերևույթ կոռուպցոն չարաշահումներ Գուսանագյուղի համայնքապետարանում. հարուցվել է քրեական գործ

SOCIETY

Past.am

Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել մարզի Գուսանագյուղ համայնքի նախկին ղեկավարի կողմից կոռուպցիոն բազմաթիվ առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ:

 ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից,  ՀՀ Ոստիկանության կազմակերպված  հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն տեղեկություններ են ստացել ՀՀ Շիրակի մարզի Գուսանագյուղ համայնքի նախկին ղեկավարի կողմից, որպես օգնություն, տարբեր անձանց անվամբ համայնքապետարանի բյուջեից գումարներ դուրս գրելու և յուրացնելու, իր մերձավորներին համայնքապետարանի աշխատակից ձևակերպելու, համայնքապետարանի գույքը նրանց օտարելու, տարբեր անձանց հետ ավտոմեքենայի վարձակալության պայմանագրեր կնքելով և ավտոմեքենաները չշահագործվելով վարձակալության գումարներ դուրս գրելու և յուրացնելու, ինչպես նաև ավագանու անդամների ստորագրություններ կեղծվելու վերաբերյալ:

ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Անիի բաժնում ՀՀ Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության գրության հիման վա ձեռնարկված միջոցառումների, ապա նաև  նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ զբաղեցնելով Շիրակի մարզի Գուսանագյուղ համայնքի ղեկավարի պաշտոնը՝ Վ. Ղ.-ն 2013թ. հունվարի 23-ին տրանսպորտային միջոցի վարձակալության մասին պայմանագիր է կնքել իր քրոջ որդու՝ Է. Ա.-ի հետ՝ տարեկան 420.000 ՀՀ դրամի դիմաց վերջինիս ավտոմեքենան համայնքապետարանի կարիքների համար շահագործելու նպատակով: Սակայն պարզվել է, որ վերջինս 2010թ.-ից ավտոմեքենա չի ունեցել: Այսինքն հիշյալ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով ակնհայտ կեղծ տեղեկություններ են մտցվել պայմանագրում, որից հետո 2013թ. հունվարի 24-ին համայնքի բյուջեից Է.Ա.-ի անվամբ ՎՏԲ-Հայաստան բանկին է փոխանցվել 420.000 դրամ և պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ յուրացվել:

Բացի այդ, Վ.Ղ.-ն, 2015թ. հունվարի 20-ին տրանսպորտային միջոցի վարձակալության մասին պայմանագիր է կնքել համագյուղացու հետ՝ տարեկան 420.000 ՀՀ դրամի դիմաց վերջինիս պատկանող Օպել մակնիշի ավտոմեքենան համայնքապետարանի կարիքների համար շահագործելու նպատակով: Սակայն 2017թ. վերջինիս փոխանցվել է ընդամենը 400.000 ՀՀ դրամ, իսկ նրա անվամբ ՎՏԲ-Հայաստան բանկի Մարալիկի մասնաճյուղին 2015թ. դեկտեմբերին և 2017թ. ապրիլին փոխանցված ընդհանուր 600000 ՀՀ դրամը վերջինիս չի տրվել, այլ պաշտոնեական դիրքն օգտագործվելով՝ յուրացման եղանակով հափշտակվել է:

Վերոգրյալից զատ, ըստ ձեռք բերված փաստական տվյալների, նախկին համայնքի նախկին ղեկավարը 2015-2017թթ. ընթացքում համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին զեկույցով թվով 11 համագյուղացիների տվյալներ է ներկայացրել համայնքի ավագանու նիստերին: Եվ ավագանու որոշումներով այդ անձանց անուններով ելքագրված՝ ընդհանուր 670.000 ՀՀ դրամը նրանց չտրամադրելով՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ ևս յուրացվել է:

Տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ Վ.Ղ.-ն, 2017թ. հունվարին որպես համայնքապետարանի հավաքարար ձևակերպել է իր քրոջը և մինչև 2017թ. նոյեմբեր, որպես աշխատավարձ, նրա անվամբ համայնքի բյուջեից ելքագրել ու նրան է հատկացրել ընդհանուր 439.655 դրամ գումար: Սակայն պարզվել է, որ վերջինս աշխատանքի չի հաճախել, չի կատարել հավաքարարի պարտականությունները, իսկ մաքրությամբ փաստացի զբաղվել է նույն գյուղի մեկ այլ բնակչուհի, որին գյուղապետարանի աշխատակիցներն անձնական միջոցներից տվել են ամսական 3000-4000 դրամ գումար:

Նախապատրաստված նյութերով նշված փաստերի առթիվ ՀՀ Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերի (պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերով հափշտակություն կատարելու), 308-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու), 314-րդ հոդվածի 1-ին մասի (շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League