95 տարեկանում մահացել է Իսրայելի նախկին նախագահ Իսհակ Նավոնը
SOCIETY95 տարեկան հասակում մահացել է Իսրայելի 5-րդ նախագահ Իցհակ Նավոնը, ով երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 1978-ից 1983 թվականների ընթացքում:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով TASS-ը, այդ մասին հայտնում են իսրայելական լրատվամիջոցները:
Նավոնը ծնվել է 1921 թվականի ապրիլի 9-ին Երուսաղեմում: 1963-65 թվականներին ղեկավարել է մշակույթի և կրթության նախարարությունը, 1965-78 թթ.-ին` եղել է Կնեսետի անդամ` Իսրայելի աշխատավորական կուսակցությունից: 1980 թվականին դարձել է Իսրայելի առաջին նախագահը, ով այցելել է Եգիպտոս, ելույթ ունեցել տեղի խորհրդարանում` արաբերեն լեզվով:
1984-ից 1992 թթ.-ին եղել է Կնեսետի պատգամավոր, փոխվարչապետ, կրթության և մշակույթի նախարար: 1992 թ.-ից Նավոնը հեռացել է քաղաքականությունից` զբաղվելով հասարակական գործունեությամբ:
1
AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank
AG
2
Ucom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum
3
IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026
4
FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in Yerevan
5
IDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025



