Երևան-Մոսկվա չվերթի օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Ստավրոպոլում
SOCIETYԵրևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Ստավրոպոլի օդանավակայանում: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով օդանավակայանի ղեկավարությանը, արտակարգ վայրէջքի պատճառն ուղևորի վատ ինքնազգացողությունն է եղել:
«Օդանավում ուղևորներից մեկն իրեն վատ է զգացել, ինքնաթիռը վայրէջք է կատարել Ստավրոպոլում: Դեպքի վայր է կանչվել բժիշկների թիմը, ուղևորին հոսպիտալացրել են, օդանավը ներկա պահին պատրաստվում է թռիչքի: Բոլոր ծառայություններն օպերատիվ են գործել», - ասել է գործակալության զրուցակիցը:
Չվերթը պետք է «Վնուկովո» օդանավակայան ժամաներ 16:55-ին, հետաձգման ժամանակը մոտ մեկ ժամ կկազմի:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
4
Mher Ananyan joins Unibank's Management Board
5
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead



