Բակո Սահակյանը «Կանայք հանուն խաղաղության» արշավը համարում է բարեկամական կապերի խորացման հարթակ
SOCIETY
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն իր տիկնոջ Անահիտ Սահակյանի հետ հոկտեմբերի 7-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանի եւ նրա նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավի մասնակից Ռուսաստանի հասարակական, քաղաքական, գրական, մշակութային եւ լրատվական ոլորտների մի խումբ ներկայացուցիչների հետ:
Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահ Սահակյանը ողջունել է նման նախաձեռնությունը, այն համարելով բարեկամական կապերի խորացման ու ընդլայնման յուրատեսակ հարթակ, եւ հույս հայտնել, որ նախաձեռնությունը կլինի շարունակական:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
4
Mher Ananyan joins Unibank's Management Board
5
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead



