Գեղարքունիքում տղամարդը մեղադրվում է կնոջն ու խորթ դստերը ծեծելու մեջ
SOCIETY
Գեղարքունիքի մարզում տղամարդը մեղադրվում է կնոջն ու խորթ դստերը ծեծելու մեջ։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արմեն Գ.–ն կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ մի քանի անգամ ծեծել է կնոջը, բռունցքով դիտավորությամբ հարվածել է նրա ծոծրակին, ոտքով հարվածել է թիկունքին, պատճառելով ֆիզիկական ցավ, քաշել է նրա մազերից, վայր է գցել գետնին, փայտի վառարանի խառնիչով հարվածել ոտքերին։ Բացի դրանից, տղամարդը բռնի գործողություն է կատարել կնոջ անչափահաս դստեր նկատմամբ՝ ձեռքով քաշելով նրա ականջից, հարվածելով մեջքին։
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 117–րդ եւ 118–րդ հոդվածներով։ Նա ստորագրությամբ ազատ է արձակվել։
Գործը քննվելու է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
4
Mher Ananyan joins Unibank's Management Board
5
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead



