Սպանվել է ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը՝ «Յուվեցի Կարոն»
SOCIETY«Էրեբունի» բժշկական կենտրոնից Tert.am-ին հայտնեցին,որ ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը («Յուվեցի Կարո»)մահացած վիճակում տեղափոխվել է բժշկական կենտրոն։
«Հրազենային վնասվածք ստացած Կարո Կարապետյանին մահացած վիճակում տեղափոխել են բժշկական կենտրոն»,-ասացին ԲԿ-ից։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Կ. Կարապետյանը հիվանդանոց է տեղափոխվել Նորք-Մարաշ վարչական շրջանի Արմենակյան փողոցում գտնվող «Այգի» հացատնից:
Այս պահին նշված հացատուն են ժամանել ՀՀ ոստիկանապետի 1-ին տեղակալ Արման Սարգսյանը, Երևանի ոստիկանապետ Գարիկ Ղուկասյանը, ոստիկանության Կենտրոնական բաժնի պետի պաշտոնակատար Արման Պապյանը, Երևան քաղաքի քննչական վարչության պետ Ջոն Ֆարխոյանը:
Գ. Շամշյանի տեղեկություններով, եվս մեկ հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է Երևանի «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:



