ՃՏՊ Ա. Ավետիսյան և Սարալանջի փողոցների խաչմերուկում. կա տուժած
SOCIETYՀոկտեմբերի 6-ին, ժամը 19:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա. Ավետիսյան և Սարալանջի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է պատին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Ա., 1989 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և բախվել ճաղավանդակին:
Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Ս. Ա.-ն հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
4
Mher Ananyan joins Unibank's Management Board
5
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead



