Դորտմունդի «Բորուսիան» կամային հաղթանակ է տարել 4:3 հաշվով (տեսանյութ)
SPORTԲունդեսլիգայի 7-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալել էր «Աուգսբուրգին»: Հանդիպումն ավարտվեց «մեղուների» հաղթանակով՝ 4:3:
Դորտմունդյան թիմի ֆուտբոլիստները 2 անգամ զիջում էին հաշվի մեջ: Ֆինբոգասոնի գոլի շնորհիվ հյուրերը նվազագույն առավելությամբ են գնացել ընդմիջման:
62-րդ րոպեին Պակո Ալկասերը հավասարեցրել է հաշիվը, իսկ մոտ 10 րոպե անց Մաքսը դարձյալ առաջ է մղել հյուրերին:
Ալկասերի և Գյոտցեի գոլերից հետո 84-րդ րոպեի դրությամբ «Բորուսիան» կարողացել է առաջ անցնել հաշվի մեջ: 87-րդ րոպեին «Աուգսբուֆգի» ֆուտբոլիստները հավասարեցրել են հաշիվը՝ 3:3:
Հանդիպման հիմնական ժամանակին ավելացված 6-րդ րոպեին Ալկասերը հեթ-տրիկ է ձևակերպել՝ հաղթանակ պարգևելով իր թիմին:
7 տուրից հետո «Բորուսիան» 17 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



