Վենեսուելայում 2017 թվականին ավելի քան 1,1 հազար երեխա է սպանվել
INTERNATIONAL NEWSԱռնվազն 1,13 հազար անչափահաս է սպանվել Վենեսուելայում 2017 թվականին: Այդ տվյալներն է ներկայացրել «Բռնության մշտադիտարկման կենտրոն» կազմակերպությունը, հայտնում է ТАСС-ը:
Կազմակերպության աշխատակիցները գրանցել են երեխաների և դեռահասների նկատմամբ տարբեր տեսակի, այդ թվում՝ սեռական բնույթի բռնության դրսևորման մոտ 10,5 հազար դեպք:
Կազմակերպության տվյալներով՝ այժմ Վենեսուելայում երեխաներին հաճախ անդամագրում են հանցավոր խմբավորումներում՝ նրանց ներգրավելով տարբեր տեսակի անօրինական գործունեության մեջ:
Վերջին տարիներին երկրում սուր սոցիալ-տնտեսական ճգնաժամ է տիրում:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



