Yerevan, 15.August.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանը պատրաստ է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին. ամեն ինչ հաշվարկված է րոպեական ճշգրտությամբ

SOCIETY

Past.am

 

Հայաստանում հոկտեմբերի 7-12-ը տեղի կունենան Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի միջոցառումները: 

- Պարոն Մելիքյան, ե՞րբ են մեկնարկել միջոցառումների կազմակերպչական աշխատանքները, և ո՞ր փուլում են հիմա:

- Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի աշխատանքները մեկնարկել են դեռևս շուրջ 1.5 տարի առաջ: Այսօր արդեն հասել ենք մի կետի, երբ վերջնական ճշգրտումներն ու շտկումներն ենք անում, որ կարողանանք պատվով դուրս գալ այս բավականին պատասխանատու իրավիճակից: Հայաստանում երբևէ չի եղել նման մասշտաբային միջոցառում: Մենք այսօրվա դրությամբ արդեն ունենք 40-ից ավելի պետությունների ղեկավարներ ու կառավարությունների ղեկավարներ, արտգործնախարարներ, տարբեր մակարդակների ներկայացուցիչներ, որոնք ժամանել և ժամանելու են Հայաստան: 1000-ավոր հյուրերի ենք սպասում: Կազմակերպչական մասով, եթե մեկ տողով ասեմ`մենք այսօր պատրաստ ենք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովին:

- Ի՞նչ միջոցառումներ են տեղի ունենալու հոկտեմբերի 7-12-ն ընկած ժամանակահատվածում:

- Բուն գագաթաժողովը տեղի է ունենալու հոկտեմբերի 11-ին ու 12-ին, բայց հոկտեմբերի 7-ից մենք արդեն սկսելու ենք հիմնական միջոցառումները: Այդ օրը Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի 105-րդ նիստը կկայանա, սա Ֆրանկոֆոնիայի երկրների ներկայացուցիչների հավաքն է, և 3 ատյաններից մեկն է: Հոկտեմբերի 8-ին և 9-ին մենք ունենք արտաքին գործերի նախարարների 35-րդ նիստը, հոկտեմբերի 10-ին Ֆրանկոֆոնիայի շրջանակում տնտեսական ֆորումն է, ինչպես նաև` Ֆրանկոֆոն երկրների թվային նախարարների կլոր սեղանը, իսկ 11-12-ին արդեն բուն գագաթաժողովն է` պետությունների ղեկավարների, կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ: Բավական խոշոր միջոցառում է նաև Ֆրանկոֆոնիայի ավանը, որն Ազատության հրապարակում է տեղակայված լինելու: Սա ֆրանկոֆոն երկրների մասնակցությամբ յուրահատուկ ավան է, որտեղ նրանք կներկայացնեն իրենց մշակույթը, ավանդույթները, խոհանոցը, կերակրատեսակները, տեսարժան վայրերը, իրենց երկրի վերաբերյալ տարբեր նյութեր: Այնտեղ մշտապես բեմահարթակ է գործելու, որտեղ ելույթներ կունենան տարբեր երկրներից ժամանած արտիստներ, մեր ֆրանկոֆոն համալսարաններ ու քոլեջների տարբեր խմբեր: Շատ չեմ բացում փակագծերը, որպեսզի հետաքրքիր լինի: Մուտքն ազատ է բոլորի համար, և հոկտեմբերի 7-ից արդեն Ֆրանկոֆոն ավանը կսկսի գործել, իսկ հոկտեմբերի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանի մասնակցությամբ կկայանա ավանի հանդիսավոր բացումը: Հոկտեմբերի 11-ի երեկոյան բավական մեծ  գալա համերգ ենք կազմակերպում հանրապետության հրապարակում, որտեղ մուտքն ազատ է լինելու նաև մեր հանրության համար, և այս համերգն ուղղակի իր մասշտաբներով ու ներկայացվածությամբ նույնպես աննախադեպ է լինելու:

- Որքա՞ն է լինելու Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի միջոցառումների մասնակիցների թիվը:

- 3500 հոգու սպասում ենք: Նաև լրագրողների հսկայական բանակ ունենք նաև: Այս օրերին Հայաստանում զուգահեռ ընթանալու է նաև Ֆրանկոֆոն երկրների կոնգրեսը: Այնտեղ մենք ունենք ավելի քան 250-300 լրագրող, շուրջ 600 հավատարմագրված լրագրող, այսինքն`հետաքրքրությունը բավական մեծ է, այդ իմաստով պատվիրակությունները բավական շատ են: Այս պահի դրությամբ, մեր տեղեկություններով, գնում ենք ռեկորդային քանակի ներկայացվածության` համեմատած նախորդ 16 գագաթաժողովների մասնակիցների թվի հետ: Մինչև ամսի 10-ը մենք դեռ սպասում ենք, որ թիվը ավելանալու է: Աշխարհի բոլոր համաժողովներում նման տենդենց կա: Կազմակերպիչների համար դա մի քիչ ծանր է այն իմաստով, որովհետև վերջին վայրկյանին վերջին տեղեկությունը ստանալով բեռը ծանրանում է, բայց մեր հյուրերն են ու մենք պարտավոր ենք հավուր պատշաճի նրանց ընդունել: Թերևս, նաև Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումներն են մեր երկրի նկատմամբ հետաքրքրություն առաջացրել:

- Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի միջոցառումների օրերին ինչպե՞ս է կազմակերպվելու պատվիրակությունների տեղաշարժն ու նրանց անվտանգությունը:

- Կառավարությունը օրենսդրական փոփոխության նախաձեռնությամբ հանդես եկավ, օրենքն արդեն ստորագրվել է, և հոկտեմբերի 11-12-ին ոչ աշխատանքային օրեր կլինեն, որոնք կփոխարինվեն առաջիկա շաբաթ օրերով: Սա զուտ պայմանավորված է նախ առաջին հերթին մեր քաղաքացիների հանգիստը չխանգարելու հետ, որովհետև այդքան շարժ ու ավտոշարասյուններ են լինելու, ուղղակի ոչ միայն փոքր կենտրոնը, այլ նաև բավական մեծ շառավղով Երևան քաղաքի փողոցները փակ են լինելու: Սա և անվտանգության նկատառումներից ելնելով, և շարժերը ճիշտ ժամանակաչափում իրականացնելու միտում ունի: Մենք փորձեցինք ավելի հանդարտ իրավիճակ ստեղծել, որպեսզի պատկան մարմինները կարողանան կատարել իրենց վրա դրված պարտականությունները: Ամեն րոպեի շեղումը բերելու է նոր խնդիրների, դրա համար ամեն ինչ հաշվարկված է րոպեական ճշգրտությամբ: Գագաթաժողովի հանդիսավոր բացումը պետք է նաև ուղիղ եթեր հեռարձակվի արբանյակային կապով և մեզ դիտելու են ֆրանկոֆոն երկրների միլիոնավոր քաղաքացիներ:

- Այս մասշտաբային միջոցառման աշխատանքները սկսելիս ու նախապատրաստվելիս ի՞նչ մտավախություններ ունեիք:

- Ցանկացած աշխատանք իրականացնելիս շատ կարևոր է, որ հավատաս ու չվախենաս: Առաջին օրվանից, երբ լծվեցինք այս գործին, դա մոտ չորս ամիս առաջ էր, մենք առանց նույնիսկ խորանալու, թե ինչ է մեզ սպասվում, մեզ համար նշաձող դրեցինք, որ Հայաստանում գագաթաժողովը պիտի լինի ամենալավը և ապագայում այս մասին միշտ պետք է հիշեն: Մարդկային և այլ ահռելի ռեսուրսներ են ներգրավված աշխատանքներում: Ես հույս ունեմ, որ այս ամենից հետո մենք կկարողանանք իսկապես պատվով դուրս գալ իրավիճակից, և մեզ շատ կհիշեն:

- Ի՞նչ կտա Ֆրանկոֆոնիան Հայաստանին, և ինչ կարող է Հայաստանը տալ Ֆրանկոֆոնիային:

- Հազարավոր մարդիկ Հայաստան են ժամանում առաջին անգամ, նախ տեղում կծանոթանան Հայաստանի հնարավորություններին: Տարբեր բնագավառների ներկայացուցիչներ են գալիս, որոնց համար միմյանց հետ ծանոթանալու բավական հետաքրքիր հարթակ է լինելու: Հայաստանը մշակույթի առումով շատ բան ունի տալու: Հայաստանը ունի տալու` իրեն: Այսինքն` իր բազմադարյա մշակույթով, մարդկային ռեսուրսով, Հայաստանը կարող է ցույց տալ նաև իր հնարավորությունները, թե ինչպես կարող է ներգրավվել ներդրողներին ու գործարարներին:

Նորայր Շողիկյան

 

 
 
Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages