Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Կայունացման միտում և խուճապ՝ Իրանի արտարժույթի շուկայում

SOCIETY

Past.am

Իրանի արտարժույթի շուկան մի քանի ամիս է, ինչ գտնվում է ճգնաժամային իրավիճակում, որը կարծես թե հոկտեմբերի սկզբից աստիճանաբար սկսում է կարգավորվել: Սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներով պայմանավորված 2018թ. սկզբին Իրանում սկսված բողոքի ցույցերին հաջորդած շրջանում արագ տեմպերով սկսվեց արժեզրկվել իրանական ռիալը (գործնականում սակայն գործածելի է թումանը՝ 1 զրոյովպակաս): Եթե շուրջ 10 ամիս առաջ 1 ամերիկյան դոլարն Իրանում վաճառվում էր 3000-3500 թումանով, ապա սեպտեմբերի վերջին արդեն հասավ 17000-19000 թումանի:

Իրանի կառավարությունն այդ ընթացքում թեև փորձում էր միջանկյալ որոշ լուծումներ տալ, սակայն իրավիճակը գնալով ավելի էր բարդանում:

Հոկտեմբերի 1-ի երեկոյան, սակայն Իրանի արտարժույթի շուկայում դոլարի արժեզրկման գործընթաց սկսվեց՝ 18 000 թումանից հասնելով մինչև 8000 թումանի, ինչը վերջին ամիսների համար աննախադեպ երևույթ էր: Դոլարի կտրուկ արժեզրկման գործընթացը, սակայն խուճապ առաջացրեց քաղաքացիների շրջանում. այն մարդիկ, որոնք իրենց խնայողությունները պահել էին դոլարով, վերջինիս արժեզրկումից հետո շտապում են արագ ազատվել դրանից: Մաշհադում նույնիսկ ցավալի դեպք տեղի ունեցավ: Խորասան-է Ռազավի նահանգի դատախազության հաղորդմամբ՝ 44-ամյա տղամարդը, լսելով դոլարի կտրուկ արժեզրկման մասին լուրը, սրտի կաթված է ստացել և մահացել:

Առաջին օրերին Իրանի խոշոր քաղաքների բնակիչները լուսացրել են փողոցներում՝ փորձելով օր առաջ վաճառել իրենց ունեցած խնայողությունները: Ստեղծված խուճապային իրավիճակը կարգավորելու նպատակով Իրանի կենտրոնական բանկն իր ունեցած գործիքակազմի միջոցով փորձում է վերահսկել իրավիճակը:

Իրանական ռիալի արժևորումը պայմանավորված է մի քանի գործոնով: Ինչպես պնդում են իրանցի ֆինանսական փորձագետները՝ դոլարի այդչափ արժևորումը մեծ հաշվով չուներ տնտեսական հիմնավորում: Իրանական ռիալի արժեզրկման վրա նշանակալի ազդեցություն էր գործում նաև «սև շուկայում» գործող խմբավորումների գործունեությունը, որի հետևանքով հասարակության շրջանում խուճապ էր առաջանում:

Իրանի ֆինանսական շուկայի կարգավորմանը նպաստող գործոններից էին ԻԻՀ կենտրոնական բանկի ղեկավար կազմի փոփոխումը և կառավարության ձեռնարկած համալիր միջոցառումները, որոնք արդեն իսկ տալիս են իրենց արդյունքը: ԻԻՀ ԿԲ-ն նախապատրաստական աշխատանքներ տանելուց հետո սեպտեմբերի 29-ին որոշում կայացրեց արտարժույթի իր պահուստային միջոցները ներդնել շուկա՝ դոլարի արժևորումը կանխելու նպատակով: Կենտրոնական բանկի մյուս կարևոր քայլն այն էր, որ եթե մինչ այդ արտարժույթի առք ու վաճառքով զբաղվում էին միայն փոխանակման կետերը, ապա ԻԻՀ կառավարությունն այժմ կենտրոնական բանկին թույլատրել է իրանական բանկերին ևս շնորհել արտարժույթի փոխանակում իրականացնելու լիազորությամբ:

Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ ՄԱԿ-ում Իրանի նախագահի և եվրոպական մի շարք երկրների ղեկավարների միջև կայացած հանդիպումները, և այդ երկրների կողմից Իրանի հետ տնտեսական համագործակցությունը շարունակելու մասին հավաստիացումները ևս իրենց դրական ազդեցությունն ունեցան: Ավելին՝ ըստ Իրանի և Եվրամիության միջև ձեռք բերված համաձայնության՝ կողմերը պետք է առաջիկայում սկսեն այլ եղանակով բանկային փոխանցումներ իրականացնել:

Մյուս կարևոր գործոններից կարելի է նշել արտարժույթի «ներկրման» սահմանափակումների վերացումը, նավթի համաշխարհային գների բարձրացումը և Իրանի խորհրդարանի կողմից Փողերի լվացման դեմ պայքարի միջազգային ստանդարտների (FATF) հաստատման հավանականությունը:

Նախօրեին իրանական բանկերը 1 ամերիկյան դոլարը վաճառել են 9500 թումանով, փորձագետների գնահատմամբ՝ շուկայի կարգավորումից հետո արտարժույթի ողջամիտ փոխարժեքը պետք է տատանվի 8000-10000 թումանի միջակայքում:

Այսպիսով, պետք է արձանագրել, որ ամիսներ շարունակ Հասան Ռուհանիի կառավարության գործադրած ջանքերից հետո (ԿԲ ղեկավարության փոփոխությունէկոնոմիկայի և ֆինանսներինախարարի և տնտեսական ոլորտի համար պատասխանատու պաշտոնյաներիպաշտոնանկություններ և այլն) հաջողվում է կարգավորել արտարժույթի շուկան, ինչն Իրանում տեղի ունեցած ահաբեկչության ֆոնին Իրանի իշխանությունների համար կարևոր նշանակություն ունի՝ հասարակությանը ցույց տալու, թե կառավարությունն ի զորու է կարգավորել երկրում առկա խնդիրները:

Օրերս Հաագայի միջազգային դատարանը բավարարել է Իրանի հայցն ընդդեմ ԱՄՆ-ի՝ կապված վերջինիս սահմանած պատժամիջոցների հետ: Արդարադատության միջազգային դատարանի այդ որոշումը նոյեմբերի 4-ին սպասվող ամերիկյան նոր պատժամիջոցների մեկնարկին ընդառաջ, իհարկե՛, Իրանի համար դիտվում է որպես դիվանագիտական լուրջ հաջողություն, սակայն Իրանի կառավարությունը գիտակցում է, որ ինչպես վերոնշյալ փաստը, այնպես էլ տնտեսական իրավիճակը կարգավորելուն ուղղված իշխանությունների ջանքերը միայն կարող են կարճատև արդյունք ապահովել:

Հատկանշական է, որ եթե մայիսի սկզբին՝ Միացյալ Նահանգների՝ միջուկային համաձայնությունից դուրս գալուց հետո Իրանը որոշակի վերապահում ուներ Եվրոպայի դիրքորոշման նկատմամբ, ապա վերջին շրջանում եվրոպական երկրների իրականացրած մի շարք քայլերից հետո արդեն Իրանում կա ընկալում, որ Եվրոպայի վճռական դիրքորոշումը լուրջ ազդեցություն կարող է ունենալ, ուստի իրանական դիվանագիտությունն իր ողջ ջանքերը գործադրում է, որպեսզի կարողանա Եվրոպայի հետ ունեցած պայմանավորվածություններն իրականություն դարձնել:

Իսրայելյան Արմեն

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League