Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները
SOCIETYՀոկտեմբերի 3-4-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, մասնավորապես՝ Երևան քաղաքի Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի դիմաց՝ գերեզմանատան տարածքում, արվել է մոտ 1000 քմ խոտածածկույթ, Ներքին Չարբախ թաղամասում՝ զինակոչիկների հավաքակայանի մոտակայքում գտնվող կամրջի տակ` 400 քմ, «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի ետնամասում՝ 200 քմ, Վայոց ձորի մարզի Քարագլուխ գյուղի «Չադրտեղ» կոչվող հանդամասում՝ մոտ 1000 քմ, Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 3 հա, Արարատի մարզի Ոստան գյուղի 4-րդ փողոցի վերջնամասում՝ 2 հա, Թալին-Թաթուլ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին՝ 5 հա, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Շիրազի փողոցի տներից մեկի բակում՝ 400 քմ, Տավուշի մարզի Դիտավան համայնքում՝ «Սալդախ» կոչվող հանդամասում՝ 2000 քմ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:



