ՃՏՊ Սպիտակ-Երևան ավտոճանապարհին. կան տուժածներ
SOCIETYՀոկտեմբերի 4-ին՝ ժամը 02:14-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Երևան հատվածի 12-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. ճանապարհի լվացման աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-21099» մակնիշի (վարորդը՝ Մ. Բ., ծնված 1974 թ.) և «ԿամԱԶ 53212» մակնիշի (վարորդը՝ Հ. Թ.) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-21099» ավտոմեքենայի վարորդը և ուղևորը՝ Ա. Վ.-ն (ծնված 2013 թ.) հոսպիտալացվել են Սպիտակի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



