Yerevan, 24.April.2026,
00
:
00
BREAKING


Ինքնակազմակերպման ամբոխավարության նուրբ սահմանը. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքական կյանքի գլխավոր շահառուն հասարակությունն է, վերնախավերն այդ շահը արտահայտող խմբերն են, ոչ ավել, ոչ պակաս: Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունն ու դրան հաջորդած գործընթացները ապացույցն են հենց նշված մոտեցման բացակայության: Տարիներ շարունակ Հայաստանում քաղաքականությունը հեռացվում էր մարդուց, հասարակությունից ու դառնում բացառապես վերնախավային, իշխանական առանձին խմբերի զբաղմունքը: Հիմա հնարավորություն է ստեղծվել, որ քաղաքականությունը կրկին վերադառնա հասարակությանը: Այս իմաստով բավականին օրինաչափ է այն հանգամանքը, որ հեղափոխությանը համակրող հասարակական լայն շերտերն այս կամ այն առիթով պատրաստ են արագ մոբիլիզացվել, դուրս գալ փողոց և շարունակել սկսած պայքարը:

Տրամաբանական է նաև, որ հասարակությունն իր քաղաքական կամքի արտահայտումը տեսնելով Նիկոլ Փաշինյանի դեմքով, հենց վերջինիս կոչերին ականջալուր լինելով է մոբիլիզացվում և դուրս գալիս փողոցային պայքարի: Փաստացի տեղի ունեցածը ոչ թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, այլ հասարակական լայն շերտերի սկսած գործընթացն է, ինչը ենթադրում է վերջինիս ակտիվ ներգրավվածություն քաղաքական պրոցեսներում: 

Սակայն ինքնին հրապարակային պայքարի պատրաստակամությունը կայուն ռեսուրս չէ: Փողոցային անվերջ պայքարով երկիրը չի կարող ապրել: Սովորաբար հենց այս խնդիրը հանգուցալուծելու համար էլ ստեղծվում են կուսակցությունները, որոնք իրենց վրա են վերցնում հասարակության տարբեր խմբերի շահերը ներկայացնելու գործը: Պրոֆեսիոնալ քաղաքական կառույցների գոյության նպատակը հենց սա է՝ հասարակությանն ազատել սեփական շահերը արտահայտելու համար անդադար պայքարելու պարտականությունից: Սա քաղաքական դաշտի դասական նկարագիրն է: Կայացած քաղաքական համակարգերում հանրային դժգոհությունը, տարաբևեռ հասարակական խավերի շահերը իրենց արտահայտումն են գտնում հենց այս մոդելով:

Դասական, գուցե ինչ–որ տեղ նաև հնացած թվացող այդ տարբերակն ապահովագրում է նաև ամբոխավարության ու ամբոխի իշխանության հեռանկարից, քանի որ փողոային պայքարն ինչքան էլ ազնիվ, ինչքան էլ անձնազոհ լինի իր բնույթով, բայց չունենալով կազմակերպչական հստակ տեսք, ինչ–որ պահից կարող է վերածվել ամբոխի՝ կառավարվող մեկ կետից: Այս իմաստով հասարակական ակտիվ խմբերի ներգրավվածությունը հայաստանյան քաղաքական պրոցեսներում հղի է վտանգով, որ շարունակականության դեպքում կարող է երկիրը բերել ամբոխավարության դաշտ, որտեղ քաղաքական ինստիտուտները մերժված են, իսկ երկիրը կառավարվում է հրապարակից: Մանավանդ, եթե հաշվի առնենք, թե ինչպես են այս մոտեցման գերակայությունն ապացուցելու կոնտեքստում մեկնաբանվում ուղիղ ժողովրդավարության ու հանրաքվեի ինստիտուտը պոպուլ յար դարձնելու մասին մտքերը:

Մեծ հաշվով հարցը մեկն է՝ ժողովուրդը օբյեկտ է, թե սուբյեկտ, ժողովուրդը գործիք է, թե շահառու: Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հուշում են, որ մենք գտնվում ենք շատ բարակ սահմանագծի վրա, որի մի կողմում հասարակության ինքնակազմակերպման բարձր մակարդակն է, մյուս կողմում՝ ամբոխ դառնալու վտանգը: Ընդ որում, սահմանն այնքան նուրբ է, որ այն խախտելու դեպքում հնարավոր է, որ չնկատվի, թե ինչպես մի դեպքում սեփական իրավունքների համար անխոնջ պայքարող հասարակությունը հանկարծ կարող  է հայտնվել կառավարելի ամբոխի դերում:

Եվ որպեսզի այս նուրբ սահմանն ու այն խախտելու վտանգը չեզոքացվի, ստեղծվում են քաղաքական ինստիտուտներ, որպեսզի բացառվի մեկ մարդու բարեգթությանը կամ խոհեմությանը հարցը թողնելու տարբերակը: Ինստիտուտներն այս դեպքում կարող են լինել կուսակցությունները, կարող են ունենալ դրսևորման այլ ձև: Բայց հասարակություն, ժողովուրդ և նմանատիպ այլ հասկացությունների վերացական, մանիպուլ յացիաների համար բավական խոցելի բովանդակությունը փոխարինվում է կոնկրետ քաղաքական նկարագրով, նպատակներով ու խնդիրներով, ինչը թույլ է տալիս ունենալ մի կողմից ավելի բազմազան քաղաքական դաշտ, մյուս կողմից՝ ավելի կոնկրետ խոսակցության նյութ, ավելի առարկայական, ավելի հստակ քաղաքական դաշտ, երբ հայտնի են գործընթացի մասնակիցներն իրենց շահերով հանդերձ: 

Հասարակությունն այժմ գտնվում է նախորդ քաղաքական համակարգը դեմոնտաժելու ակտիվ գործընթացի մեջ, դրսևորում է իրեն որպես այդ գործընթացի ակտիվ դերակատար: Ապագայում, սակայն, կարիք է լինելու նոր քաղաքական համակարգ ստեղծելու, և թե՛ հասարակության, թե՛ քաղաքական դաշտի պարտքն է հասարակության ակտիվ դերակատարությունն այդ ապագայում դարձնել հստակ կապիտալիզացված և ինստիտուցիոնալ ուժ, ոչ թե էմոցիոնալ, ամբոխավարական մահակ: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation