Արտահերթ նիստ ԱԺ–ում. օրակարգում «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ անելու նախագիծն է
SOCIETY
Ազգային ժողովն այսօր՝ հոկտեմբերի 2–ին, ժամը 19։30–ին արտահերթ նիստ է հրավիրել։
Ներկա են նաեւ Կառավարության անդամներ, այդ թվում ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ հոկտեմբերի 2-ին` ժամը 19:30-ին, կգումարվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:
Օրակարգում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը։
Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ արտահերթ նիստը հրավիրվել է ՀՀԿ–ի նախաձեռնությամբ, որպեսզի «ԱԺ կանոնակարգ–օրենքի» փոփոխությունների նախագիծն քվեարկվի եւ ընդունվի։ Օրենքի այս նախագծին վարչապետը դեմ է եւ քաղաքացիներին կոչ է արել հավաքվել ԱԺ–ի դիմաց։



