Ովքեր կողմ կքվեարկեն ԱԺ արտահերթ ընտրությունները կանխող նախագծին, նրանք քաղաքական պատերազմ են հայտարարում ժողովրդին. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
POLITICSԱզգային ժողովի օրակարգ էր մտցվել և նախատեսվում էր քննարկել մի օրենսդրական նախաձեռնություն , որի նպատակը արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը կանխելն էր, ոչ միայն շուտափույթ, այլև միջնաժամկետ:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ հեռարձակման միջոցով ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ-ում «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծին:
«Այդ նախագծի ֆորմալ հեղինակը ՀՀԿ-ի մի պատգամավոր է, ում անունը չեմ ցանկանում տալ, և ուզում եմ մեզ բոլորիս խնդրել, որ այս քննարկումների կոնտեքստում չմոռանանք սիրո և համերաշխության մեր սկզբունքների մասին: Ներկայացվել էր մի նախագիծ, որի նպատակն արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանխելն է: Նախագծի իմաստն այն էր, որ եթե ԱԺ նիստը տեղի չի ունենում, օրինակ, ԱԺ-ը ժողովրդի կողմից շրջափակվելու հետևանքով, ապա կարող է նիստը ընդհատվել: