Yerevan, 25.March.2026,
00
:
00
BREAKING


Քաղտեխնոլոգ. «Կա երկու ճանապարհ՝ լավ կամ վատ». «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իշխող կուսակցությունը վերջնականապես ի՞նչ ճանապարհով կփորձի հասնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների, այս պահի դրությամբ հստակ չէ. մի քանի ճանապարհներ են նշվում, որոնցից մեկը Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելն է, որպեսզի վարչապետը մնա, իսկ խորհրդարանն ինքնալուծարվի, որի համար, սակայն, անհրաժեշտ է ՀՀԿ–ի ու ԲՀԿ–ի համաձայնությունը: «Փաստ»–ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալ յանը՝ անդրադառնալով ԱԺ–ն ցրելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու բանակցություններին, ընտրությունների անցկացման հնարավոր տարբերակներին:

«Այսօրվա դրությամբ այդ համաձայնությունը կարող է չստացվել, որովհետև ՀՀԿ–ն այս պահին մերժում է ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Իսկ թե ԱԺ ընտրություններին հասնելու համար ո՞ր ճանապարհը կընտրվի, այս պահին հայտնի չէ: Բացի այդ՝ ՀՀԿ–ն փորձում է մի քայլ ձեռնարկել. օրենքի նախագիծ է ներկայացնում, ըստ որի, եթե ԱԺ նիստերը չկայանան, կհամարվեն հետաձգված: Սա արվում է նրա համար, որ եթե վարչապետն ընտրի երկրորդ ճանապարհը, այսինքն, երբ հրաժարական է տալիս, ԱԺ–ն շրջապատվում է, չհամարվի, որ ԱԺ–ն նիստ չի գումարել, այլ համարվի, որ այն հետաձգված է: Սա է ՀՀԿ–ի ամենասխալ ճանապարհը: Փոխարենը մտածեն ինչպես են բարեփոխվում, հակառակն են անում՝ ուզում են կասեցնել պատմության զարգացման ընթացքը: Մերժելով ԱԺ ընտրությունները՝ ուզում են հետաձգել ընտրությունները՝ գիտակցելով, որ արտահերթի դեպքում իրենք չեն անցնելու խորհրդարան»,–ասաց քաղտեխնոլոգը՝ նշելով, որ ՀՀԿ–ն, այնուամենայնիվ, հաջողության չի հասնելու:

Արմեն Բադալ յանի խոսքով՝ ԱԺ ընտրություններին հասնելու երկու տարբերակ կա.

«Առաջինը բանակցությունների տարբերակն է. բոլորը համաձայնում են, որ խորհրդարանը պետք է լուծարվի և մինչև տարեվերջ անցկացվեն ընտրություններ: Տարբերակ երկու՝ ուժերը չեն համաձայնում ԱԺ–ն ցրել ու մինչև տարեվերջ անցկացնել արտահերթ ընտրություններ, իսկ կառավարությունը գնում է որոշակի քայլերի, որը միգուցե այդքան էլ համահունչ չլինի Սահմանադրության հետ, բայց համահունչ լինի քաղաքական իրավիճակին: Մեծ հաշվով՝ երկու ճանապարհ՝ լավ կամ վատ»:

Քաղտեխնոլոգի դիտարկմամբ՝ եթե բանակցությունների միջոցով ուժերը համաձայնության գան, շատ արագ կփոխվեն նաև Ընտրական և գուցե հարակից որոշ օրենքներ:

«Այդ պարագայում հնարավոր է ԱԺ արտահերթ ընտրություններն անցկացնել մինչև տարեվերջ, ինչը խիստ անհրաժեշտ է. այսօրվա դրությամբ կառավարությունը կատարում է բազմաթիվ կոպտագույն սխալներ, իսկ այս կառավարությանն անհրաժեշտ է խիստ քննադատություն: Այդուհանդերձ՝ մենք ԱԺ–ում չենք տեսնում մի ուժ, որը կքննադատի կառավարությանը: ՀՅԴ–ն, ԲՀԿ–ն և «Լույս» դաշինքը կառավարությունում իրենց ներկայացուցիչներն ունեն և տրամաբանական չի լինի ԱԺ–ում քննադատել նրանց գործունեությունը: Իսկ ՀՀԿ–ն չունի այն վարկանիշը, ըստ որի մարդիկ կարող են հավատալ այդ քննադատությանը: Ստացվում է, որ ԱԺ–ում չկա նորմալ ընդդիմություն, ինչը մտահոգիչ է: Դա նորմալ իրավիճակ չէ: ԱԺ–ում պետք է լինի հասարակության մեծ մասի վստահությունը վայելող իշխող քաղաքական ուժ, և հասարակության փոքր մասի վստահությունը վայելող ընդդիմադիր ուժ: Եվ դրանով Հայաստանում պետք է ավարտվի հեղափոխություն կոչված իրավիճակը, իսկ հետո վստահություն վայելող ուժն արդեն կկարողանա տեղին քննադատել իշխանության կողմից վարվող այս քաղաքականությունը: Եթե երկիրն այդ վիճակին չգա, ուղղակի չի զարգանա: Բացի ՔՊ–ից մնացած բոլոր ուժերը կարող են ընդդիմություն լինել. եթե գրագետ քարոզարշավ իրականացնեն՝ կարող են լինել»,–ընդգծեց մեր զրուցակիցը: 

Ընտրությունների չգնալու վերաբերյալ ՀՀԿ–ի առաջ քաշած թեզերն Արմեն Բադալ յանը տրամաբանությունից դուրս է համարում: 

«Հինգ ամսվա ընթացքում իրենց կուսակցությունը ռեբրենդինգ անելու ուղղությամբ որևէ աշխատանք չեն կատարել: Չկատարված աշխատանքները փորձում են բացատրել ստեղծված իրավիճակով, ինչն ուղղակի հարցից խուսափելու քաղաքակիրթ ձև է: Իրականում, օրինակ, պատճառն այն չէ, թե կա հեղափոխական էյֆորիա և նաև այդ պատճառով են հրաժարվում մասնակցել ԱԺ արտահերթ ընտրությունների շուրջ ծավալվող գործընթացին: Իրենց նկատմամբ կա ատելություն, և նրանք այս ընթացքում չփորձեցին որևէ ձևով չեզոքացնել այդ ատելությունը: Կատարեցին գործողություններ, որոնք չպետք է անեին: Հիմա հասկանում են, որ չեն անցնելու խորհրդարան, իսկ ԱԺ չանցնելն իրենց հինգ տարով հետ է գցելու քաղաքական համակարգից: Բացի այդ՝ պատմությունը ցույց է տալիս, որ շատ հազվադեպ է պատահում, երբ ժամանակին իշխող կուսակցություն հանդիսացող ուժը կարող է վերադառնալ: Իրենք չեն ուզում հասկանալ, որ իրենց գործողություններով չեն կարող կասեցնել պատմության զարգացման ընթացքը: Իսկ թե այդ ընթացքն իրենց դո՞ւր է գալիս, թե՞ ոչ, այն, այնուամենայնիվ, գնում է դեպի արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,–եզրափակեց քաղտեխնոլոգը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ameriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe Hakobya