Վթար Մարմարաշենի մոտ. Վիրավորվել են Իրանի քաղաքացիներ
SOCIETYՆոյեմբերի 7-ին, ժամը 05.54-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Արտաշատ ավտոճանապարհին` Մասիս քաղաքի գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երեւան-Արտաշատ հատվածի 11-րդ կմ-ում` Մարմարաշեն գյուղի մոտակայքում, դեռեւս չբացահայտված հանգամանքներում, բախվել են «Mersedes C180» մակնիշի 15 UO 859 պետհամարանիշի (վարորդ՝ Ն. Ա.-ը, ծնվ.1972 թ.) եւ «Toyota IPSUM» մակնիշի 60 AM 909 պետհամարանիշի (վարորդ՝ Լ. Մկ., ծնվ. 1994 թ.) ավտոմեքենաները, ինչից «Toyota IPSUM» մակնիշի 60 AM 909 պետհամարանիշի ավտոմեքենան կողաշրջվել է:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Toyota IPSUM» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ` ԻԻՀ քաղաքացիներ` 1988 թ. ծնված Ս. Գ., 1977 թ. ծնված Մ. Ա. եւ «Mersedes C180» մակնիշի ավտոմեքնայի ուղեւոր` 1948 թ. ծնված Փ. Ա.-ը տեղափոխվել են Մասիս քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ Մ. Ա. եւ Փ. Ա.-ը, ստանալով բուժօգնություն, դուրս են գրվել, իսկ Ս. Գ.` ժամը 07.00-ին տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել «Mersedes C180» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:



