Իրանի հետ հաշվարկների ԵՄ-ի մեխանիզմը հասանելի կլինի երրորդ երկրների համար
INTERNATIONAL NEWSԻրանի հետ բիզնես վարելու՝ ԵՄ-ի կողմից ստեղծվող մեխանիզմը հասանելի կլինի երրորդ երկրների համար, Թեհրանը հույս ունի դրա աշխատանքը գործարկել մինչեւ նոյեմբեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արաքչին:
Ավելի վաղ «հնգյակի» անդամ երկրները (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա, Չինաստան, Ռուսաստան) եւ Իրանը, ամփոփելով ՄԱԿ-ի շրջանակներում կայացած նախարարական հանդիպման արդյունքները, համատեղ հայտարարության մեջ հայտնել են, որ ԵՄ-ն կստեղծի Իրանի հետ հաշվարկների ֆինանսական մեխանիզմ՝ շրջանցելով ԱՄՆ-ի պատժամիջոցները:
«Այժմ եվրոպացիներն աշխատում են այսպես կոչված Հատուկ նշանակության մեխանիզմի (Special purpose vehicle, SPV) վրա: Մանրամասներն առայժմ հասանելի չեն, քանի որ դա շատ դժվարին հարց Է: Բայց մտահղացումն այն Է, որ ստեղծվի մի մեխանիզմ, որը թույլ կտա Իրանի հետ փոխհաշվարկներ իրականացնել, եւ հնարավոր կլինի շարունակել բիզնեսն Իրանի հետ»,-պատմել Է բարձրաստիճան դիվանագետը: Արաքչին պարզաբանել Է, որ «դա միայն Իրանի եւ ԵՄ-ի միջեւ գործակցության մեխանիզմ չԷ»:
«Երրորդ երկրները նույնպես կարող են այն օգտագործել: Եվ SPV-ի շատ կարեւոր բաղադրիչն Է, որ այն նախատեսված Է ոչ միայն եվրոպացիների, այլեւ ուրիշ երկրների համար: Մենք հուսով ենք, որ մինչեւ ԱՄՆ-ի երկրորդ ալիքի պատժամիջոցների կիրառումը, այդ մեխանիզմը կարող Է հասանելի լինել եւ կսկսի գործել»,-ասել Է Իրանի ԱԳ փոխնախարարը:



