Yerevan, 23.April.2026,
00
:
00
BREAKING


Հովիկ Աբրահամյանի բամփելուց հետո Ծառուկյանի ամենասիրելի կենացը Սերժ Սարգսյանի կենացն է

ANALYSIS

«Հրապարակ» թերթը գրում է, թե իր թոռների կնունքի ժամանակ ծանր ու մեծ ոտքի է կանգնել Հովիկ Աբրահամյանը, բաժակ բարձրացրել, դիմելով խնամի-քավոր Գագիկ Ծառուկյանին. «Նիկոլայիչ ջան, ես հիմա քո ամենասիրած կենացն եմ խմում, որը դու ես միշտ խմում, մեր երկրի նախագահի՝ Սերժ Սարգսյանի կենացը: Ժողովուրդ ջան, ուզում եմ բոլորիդ ասեմ-զգուշացնեմ, որ իմանաք, փողը, պաշտոնը, դիրքը, հաջողությունը՝ էդ ամեն ինչն անցողիկ, ժամանակավոր ու հեչ բաներ են, կարեւորը, որ մենք բոլորս մեր նախագահի կողքը պետք է կանգնած լինենք՝ բոլոր հարցերում, ու աջակցենք նրան»: Ու առաջարկել է հոտընկայս «խմել էդ սուրբ կենացը»:

Հետաքրքիր է՝ Հովիկ Աբրահամյանի բամփելուց հետո՞ Սերժ Սարգսյանի կենացը դարձավ Նիկոլայիչի ամենասիրած կենացը, թե՞ Հայրենիքը կրկեսի վերածելուց հետո...

Իսկ միգուցե այն բազմահազար խնդիրները և չարիքները, որոնք, ըստ Ծառուկյանի ոսկեղենիկ հայերենի, բացառապես Սերժ Սարգսյանի մեղքով է եղել, լուծվե՞լ են: Որքա՞ն պլինտուսից ցածր գործունեություն պետք է ծավալել՝ մի մարդու կենացը ամենասիրելին համարելու համար, ով բառացիորեն ամիսներ առաջ անխնա քննադատության էր ենթարկվում ընդդիմադիր առյուծի կողմից...

Ահա Ծառուկյանի հնչեցրած գնահատականների ոչ ամբողջական փաթեթը Սերժ Սարգսյանի հասցեին: Իսկ այժմ ոչ մի խոսք այն մասին.

թե ինչու իր պաշտոնավարման տարիներին Հայաստանի տնտեսությունը խայտառակ անկում ապրեց, ներդրումները կտրուկ նվազեցին, աղքատությունն աճեց, իսկ դրան զուգահեռ զարգացան իր ու իր նեղ շրջապատի հայտարարագրված ու չհայտարարագրված բիզնեսները,
թե ինչու է բիզնեսին տեռորի ենթարկելը պետական ծրագիր դարձել,
թե ինչու է երկիրը քամվում սարսափելի չափերի հասնող արտագաղթից,
թե ինչու է ֆինանսական անկայունություն ստեղծվել մեզ մոտ,
թե ինչու են բանկերում գրավադրվել ամբողջական գյուղերը, մարդկանց տներն ու ողջ ունեցվածքը և ինչու են մարդիկ տոկոսների տակ մնացել,
թե ինչու է Հայաստանի ու Ղարաբաղի սահմանում աճել լարվածությունն ու ամեն օր մենք լսում ենք նորանոր զոհերի մասին,
թե ինչու են Թուրքիան ու Ադրբեջանն այնքան երես առել, որ արհամարհանքով են խոսում Հայաստանի մասին
թե ինչու է ԵԽԽՎ–ում հարց հնչում կազինոներում տարված միլիոնավոր դոլարների մասին,
թե ինչու Նաիրիտ գործարանի հաշվին դուրս գրված հարյուր միլիոնավոր դոլարները թալանվել ու փոշիացվել է, իսկ հազար յոթ հարյուր մարդ հայտնվել է փողոցում:..

Այս հարցերը, ըստ երևույթին, Հայաստանում այլևս լուծված են: Թե չէ ինչու՞ այս ամենը հնչեցրած մարդը այդ երևույթների պատճառի կենացը պետք է համարի ամենասիրելին...

Գաղտնիքը, ըստ երևույթին, Հովիկ Աբրահամյանի մեջ է թաքնված: Իր վարչապետության շրջանում երևի նրա թուր կեծակին մի վայրկյանում ջախջախել է այդ բոլոր խնդիրները: Ո՞նց հնարավոր էր սիրելի խնամու սիրտը կոտրել և երկիրը այդպիսի անտերության մատներ: Ճիշտ է, Վարդան Մինայիչն ու Ռոբերտ Սեդրակիչը մի քիչ փնթփնթում են, բայց դե ու՞մ նախկինները չեն փնթփնթում: Կարևորը՝ երկրի հարցերը լուծված են ու հանգիստ խղճով կարելի է խմել սիրելի Նախագահի կենացը:

Իսկ ես խոսքս ուզում եմ եզրափակել Արգամիչի ոգով.

«Նիկոլայիչ ջան, ես հիմա քո ամենասիրած կենացն եմ խմում, որը դու ես միշտ խմում, մեր երկրի նախագահի՝ Սերժ Սարգսյանի կենացը: Թքած, թե հիմա քո մասին մարդիկ ինչ են խոսում ու մտածում: Կարևորը արդեն դու այնտեղ ես՝ իրենց կողքին, և դու շատ ուրախ ես, որ այսօր այնտեղ ես՝ իրենց կողքին կանգնած»...

Հ. Գ. Իվանիշվիլուն կբարևեք...

Վարուժան Բաբաջանյան

A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project