ԻՀՊԿ հրամանատարը զգուշացրել է թշնամիներին սպասող «շանթի ավերիչ հարվածի» մասին
INTERNATIONAL NEWSԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Մոհամմադ Ալի Ջաֆարին երդվել է վրեժխնդիր լինել նրանց հեղված արյան համար, ովքեր զոհվել էին Իրանի Ահվազ քաղաքում վերջերս իրագործված ահաբեկչության ժամանակ: Նա զգուշացրել է, որ թշնամիներին սպասում է «շանթի ավերիչ հարվածը», փոխանցում է Tasnim-ը:
Ահաբեկիչների հարձակումը դատապարտելով, որոնց անվանել է «ԱՄՆ եւ Սիոնիստական ռեժիմի ծառաներ», նա նշել է, որ այս հանցագործությունն ամրապնդեց իսլամական հեղափոխության արժեքները պահպանելու ԻՀՊԿ վճռականությունը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին Ահվազում իրականացված ահաբեկչության ժամանակ զոհվել է 25 մարդ, 6-ը վիրավորվել:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



