Իրանում շուրջ 300 մարդ ալկոհոլային թունավորում է ստացել, առնվազն 24-ը մահացել է
INTERNATIONAL NEWSԻրանում, որտեղ ալկոհոլի օգտագործումն արգելված է օրենքով, ալկոհոլային թունավորումից 24 մարդ է մահացել:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով իրանական աղբյուրին, թունավորման դեպքեր են գրանցվել Կոխգիլույե և Բոյերահմեդ, Հյուսիսային Խորասան, Հորմոզգան և Ալբորզ նահանգներում:
«290 մարդ է դիմել թունավորմամբ, 24 մարդ մահացել է, ևս 3-ի մոտ ուղեղի մահ է արձանագրվել», - հայտնել է Իրանի շտապ բուժօգնության ղեկավար Պիր Հոսեյն Կուլիվանդը:
Վերջինս ընդգծել է, որ 217 մարդ հոսպիտալացվել է, որոնցից 15-ը գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Մյուսները բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել հիվանդանոցից:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



