Ինդոնեզիայում երկրաշարժերի ու ցունամիի զոհերի թիվը հասել է 48-ի
INTERNATIONAL NEWSԻնդոնեզիայում գրանցված երկրաշարժերի ու դրանց հետևանքով առաջացած ցունամիի զոհերի թիվը հասել է 48-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Տուժածների հստակ թիվը հայտնի չէ, նշվում է միայն, որ կան հարյուրավոր տուժածներ:
Ավելի վաղ հաղորդվել էր 30 զոհի մասին:
Սեպտեմբերի 28-ին Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում տեղի է ունեցել երկրաշարժերի շարք, որոնցից ամենահզորը եղել է 7,5 մագնիտուդ ուժգնությամբ: Դրանց հետևանքով ցունամի է առաջացել:
Համացանցում նաև տեսանյութեր են տարածվել, որոնցում երևում է, թե ինչպես է երկրաշարժերի հետևանքով առաջացած ցունամիի հզոր ալիքը հարվածում քաղաքին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



