Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


«Ֆորեքս Քլաբ»-ն առաջին անգամ Հայաստանում անցկացրեց ներդրողների և թրեյդերների կոնֆերանս (լուսանկարներ)

SOCIETY

 «Ֆորեքս Քլաբ» ընկերությունն արտաբորսայական շուկայի կարգավորման օրենքի ընդունման նախօրեին առաջին անգամ Հայաստանում անցկացրեց ներդրողների և թրեյդերների կոնֆերանս, որտեղ դիտարկվեցին Հայաստանի ֆինանսական շուկայի զարգացման վերաբերյալ խնդիրները և ֆինանսական շուկայի մասնակիցների իրավական, անհատական շահերի պաշտպանության նպատակով Ներդրողների և թրեյդերների ասոցիացիայի ստեղծման հետ կապված հարցերը:

«Ներդրողների և թրեյդերների միության հիմնադրման նպատակն է, որ այս միջավայրն ունենա կոլեգիալ մարմին, անհրաժեշտության դեպքում ներկայացված լինի օրենսդրի մոտ, տարբեր իրավական մարմիներում, այսինքն՝ ներկայացնի ներդրողի և թրեյդերի շահերը»,- լրագրողների հետ զրույցում նշեց «Ֆորեքս Քլաբ» ընկերության Երևանյան գրասենյակի տնօրեն Միքայել Վերդյանը: Նա հիշեցրեց, որ ընկերությունը 2000 թ-ից գործունեություն է ծավալում և արտաբորսայական շուկայի կարգավորման օրենքի ընդունումը ոլորտի համար կարևորագույն իրադարձություն է:

Ընկերության վերլուծաբան Գոռ Գևորգյանն էլ լրագրողներին մանրամասնեց, որ Ներդրողների և թրեյդերների միությունը շահույթ չի հետապնդելու, մեծ ծավալով աշխատանքներ է կատարելու իրավական հարաբերությունների կարգավորման ոլորտում, տրամադրելու է տեղեկատվություն, նաև կրթական աջակցություն:

«Նախաձեռնության իրականացումն ամբողջությամբ իր վրա վերցնում է Սեդա Օսիկյանը, ով խարիզմատիկ գործընկեր և հաճախորդ է: Ոլորտի կարգավորումն իր վրա չի կարող վերցնել «Ֆորեքս Քլաբ»-ը, քանի որ կարգավորումը պիտի իրականացնի անկողմնակալ մարմինը, ոլորտի մասնակիցը չի կարող իր վրա վերցնել դա: Մենք սպասում ենք՝ շուտով արտաբորսայական շուկան ԿԲ-ի կարգավորման դաշտում կգտնվի, ուստի ներդրողների, թրեյդերների, ներդրումային կազմակերպությունների միջև առաջանում է այն իրավական կարգավորիչը, որը կառաջարկվի ԿԲ-ի կողմից»,-մանրամասնեց նա:

Գոռ Գևորգյանի խոսքով` շատ դեպքերում ոլորտի մասնակիցները չեն տիրապետում տեղեկատվություն, չեն ցանկանում նաև դատական քաշքշուկի մեջ հայտնվել, ուստի անհրաժեշտ է մի մարմին, որը կարող է տրամադրել տեղեկատվություն այն ամենի մասին, ինչն անհրաժեշտ է իմանալ օրենքի շրջանակներում ներդրումների և թրեյդինգի իրավական ասպեկտների վերաբերյալ: Վերլուծաբանը նշեց, որ միության ստեղծման համար կարևոր է հանրային աջակցությունը, ուստի ստեղծման փուլը սկսում են հանրային լսում իրականացնելուց:

Կոնֆերանսին մասնակցում էին նաև հյուրեր արտերկրից:

«Ֆորեքս Քլաբ»-ի գլխավոր վերլուծաբան Ալյոնա Աֆանասիվան ներկայացրեց համաշխարհային տնտեսության ներկայիս վիճակի, հնարավոր մարտահրավերների և հավանական հերթական ճգնաժամի զարգացման սցենարները:

«2008 թ-ին եղել է համաշխարհային ֆինանսական ճգնաժամ, հիմա՝ ճգնաժամից 10 տարի անց, կխոսենք այն մասին, թե ինչի պետք է սպասենք, կա՞ անցյալի կրկնության վտանգ: Արդեն ինչ-որ հետաքրքիր գործընթաց է իրականացվում Թուրքիայում , ազգային արժույթը 45 տոկոսով արժեզրկվել է, Արգենտինայում` 60 տոկոսով»,-լրագրողների հետ զրույցում նշեց նա:

Կոնֆերանսի ընթացքում քննարկվեցին նաև ֆինանսական շուկայի տարբեր ակտիվների վերաբերյալ ներդրումային գաղափարները:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League