Yerevan, 15.May.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մեկնարկած «Սոսե» միջազգային կինոփառատոնը ֆիլմեր կցուցադրի չգործող կինոթատրոններում

SOCIETY

«Սոսե» հինգերորդ միջազգային կինոփառատոնը մեկնարկեց լեփ-լեցուն դահլիճում: Սեպտեմբերի 28-ին «Հայրենիք» կինոթատրոնում ցուցադրվեց փառատոնի արտամրցութային ծրագրում ընդգրկված Վիլյամ Սարոյանի «Հեյ, ո՞վ կա այդտեղ» ստեղծագործության հիման վրա նկարահանված համանուն ժապավենը:

Կինոփառատոնի համահիմնադիր և գեղարվեստական ղեկավար Ռիտա Խալաթյանը նշեց, որ փորձել են մտերմիկ և ջերմ մթնոլորտում անցկացնել կինոփառատոնի  բացման հանդիսավոր արարողությունը: «Ֆիլմի ցուցադրությունից հետո արվեստասերները հնարավորություն կունենան ֆիլմարտադրության ոլորտի ներկայացուցիչների հետ զրուցել բնագավառի խնդիրներից, անելիքներից»,-ասաց նա և հավելեց, որ ցանկանում են՝ մարդիկ այցելեն կինոթատրոն, հիշեն իրենց երիտասարդությունը, վերագնահատեն կինոյի դերը:

«Սոսե»-ի համահիմնադիր և տնօրեն Սիմոն Սահակյանը խոստովանեց՝ պարզել է, որ«Հայրենիք» կինոթատրոնում վերջին անգամ ֆիլմ է ցուցադրվել 1992 թվականին: «Մեր նպատակն է հանրությանը հիշեցնել այն կինոթատրոնների գոյության մասին, որոնք այսօր ինչ-ինչ պատճառներով չեն գործում: Այդ նպատակով կինոժապավեններ կցուցադրենք այստեղ, ինչպես նաև Դիլիջանի, Եղեգնաձորի կինոթատրոններում»,- հայտնեց Սահակյանը:

Նա ասաց, որ իր տրամադրությունը շատ բարձր է՝ նշելով պատճառը. «Քիչ առաջ մի ծերուկ մոտեցավ ինձ: Երբ իմացավ, որ «Հայրենիք»-ում ֆիլմ է ցուցադրվում, մեծ ոգևորությամբ ներս մտավ և այժմ դիտում է կինոնկարը: Կարծում եմ՝ դա լավ սկիզբ է»:

«Սոսե» միջազգային կինոփառատոնի մրցութային փուլում կներկայացվի 172 ֆիլմ: Այս տարի փառատոնի շրջանակում ընդգրկվել են ժապավեններ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Իրանից, Ռուսաստանից, Իտալիայից, Իսպանիայից, Ֆրանսիայից և այլ երկրներից:

Կինոփառատոնն ունի հետևյալ անվանակարգերը` «Խաղարկային կարճամետրաժ», «Խաղարկային լիամետրաժ», «Վավերագրական», «Բովանդակությունը՝ կին» և «Ուսանողական»: Ներկայացվել է 742 ֆիլմի հայտ, դրանցից 172-ն ընդգրկվել է ծրագրում:

«Սոսե» միջազգային կինոփառատոնին միացել է Հայաստանի ազգային կինոկենտրոնը։ Կինոփառատոնի կազմակերպիչները կշրջեն Հայաստանի տարբեր քաղաքներում և տեղի պատասխանատուների հետ կփորձեն միասին լուծել այն խնդիրները, որոնք խոչընդոտում են կինոթատրոններն իրենց բուն նպատակին ծառայեցնելուն։ Սեպտեմբերի 29-ին առաջին կանգառը Դիլիջանն է։ Այստեղ կազմակերպիչներին կմիանան «Հայ կամավորների բանկ» երիտասարդական հասարակական կազմակերպության անդամներն ու Դիլիջանի համայնքային կենտրոնը: Տեխնիկական խնդիրները լուծելուց հետո սեպտեմբերի 30-ին, Դիլիջանի կինոթատրոնում նախատեսված է առաջին կինոցուցադրությունը՝ էկրան կբարձրանա Ռոման Ժիգալովի (ՌԴ) «Անտառ» ֆիլմը։ Դրան կհաջորդեն փառատոնային այլ ֆիլմերի ցուցադրություններ։

Նույն սկզբունքով փառատոնի կազմակերպիչները կանգառ կանեն նաև Եղեգնաձորում։ Այստեղ այլ իրավիճակ է՝ «Արագիլ» կինոթատրոնի երբեմնի գործունեության մասին նրանք կhիշեցնեն հարակից հրապարակում կազմակերպվելիք բացօթյա կինոցուցադրությունների միջոցով։

Երևանում ցուցադրություններ կիրականացվեն «Հայրենիք» կինոթատրոնում, «Նարեկացի»  արվեստի միությունում,  «The club»-ում:

«Սոսե» հինգերորդ միջազգային կինոփառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Այն կտևի մինչև  նոյեմբերի 23-ը:

 

One of the most common fraud schemes is phone calls: how to protect yourselfUcom Staff Joins Annual Tree-Planting Efforts in Partnership with SunChild NGO and FPWC “Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few?“My Ameria, My Family” – Lots of Benefits, Raffle of 300+ Gifts and Much More Ucom and Hero House Yerevan Announce Collaboration Hayordi Camp is the May beneficiary of The Power of One Dram Converse Bank Joins the Asian Development Bank's Green Finance CommitmentSilicon Mountains Visionaries Engage with Media Representatives Exclusive Hooverphonic Performance and AraratBank's Social Initiative to Mark Philharmonic's Centennial CelebrationsUcom and Impact Hub Yerevan Launch Second Round of Fellowship Program to Empower Green Innovators With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra ConcertSoftConstruct Participated in the Career City Fest 2K25 — Celebrating Armenia's Top Employers The Symbol of Chinese Automotive Excellence Arrives in Armenia E-auto Becomes the Official Representative of Hongqi Electric Vehicles IDBank and Idram participate in Career City FestUcom Participated in Yerevan’s Career City Fest, Sharing Its Values and Career Opportunities New campaign in ECCO stores from IDBank and IdramWhat Types of Online Fraud Exist Today? Drone Racing Event to Be Held in Yerevan with Ucom’s Support AraratBank: Main Sponsoring Partner of STEM Expo 2025 20% idcoin at Carpisa: IDBank and Idram’s new campaignARARATBANK and FMO Expand Cooperation with a $25 Million Loan Agreement Digital identity, digital authentication, and secure transactions: the imID office is officially opened5,237,825 AMD for the “City of Heroes Rehabilitation Center”: April’s beneficiary is the “4090” FoundationDigital identity, digital authentication, and secure transactions: imID office officially launches AraratBank: Business Financing with up to 35% Cashback Opportunity The young talent: Dmitry IskhanovUcom Introduces UPlay, Launching a New Era of Entertainment IDBank Joined the Banking Association for Central and Eastern Europe (BACEE): Official Membership Agreement Signed in Budapest The Power of One Dram is the general partner of DigiCode 2025AraratBank Employees Communicated with the Power of the Intercessory Gospel of ShurishkanMyAmeria Star - Ameriabank presents a bank card and app for kids and teens One more free access to business lounges: IDBankHow to protect your bank accounts and E-WalletAraratBank: Supporting SMEs for About 20 YearsIDBank – Supporting SMEs "Face to Face" with "The Power of One Dram"With Ucom’s Support “DemArDem: Dialogue of Generations” Regional Forum Concludes in Tashir Idram is now available in Yerevan CityNew Offer for Residents of 28 Cities with 5G Network Joining Ucom Ucom Joins the Regional Forum “DemArDem: Dialogue of Generations” AraratBank: The Only Victory is the Smile of a Recovered Child Financially Literate with Idram Junior IDBank new branch is in the City of ArtashatNew campaign from IDBank on the occasion of Client’s DayUcom Celebrates International Client's Day, Strengthening Ties with Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yeghvard 4,664,972 AMD to QaylTech. The beneficiary of The Power of One Dram for March is the Heroes Rehabilitation City Ucom Fellowship Incubation Program Concludes with Inspiring Closing Ceremony and Awards Event Preferential registration for the FINTECH360conference is available until March 15Face to Face with “The Power of One Dram”: The Regional Forum on Dialogue of Generations is just a few days away