Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Սեւանի շաքարի գործարանը կվերագործարկվի 75-80 աշխատատեղով

SOCIETY

Սեւանի շաքարի գործարան աշխատանքային այց կատարեց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը: Նրան ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը եւ Սեւանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը: 
Ինչպես նախարարին եւ մարզպետին ներկայացրեց «Սեւանի շաքարի գործարան» ՓԲԸ տնօրեն Արմեն Առաքելյանը, ձեռնարկությունն արտադրությունը դադարեցրել է 2009 թվականից՝ պայմանավորված մի շարք հանգամանքներով: «Գործարանը մինչեւ 2009 թվականը աշխատում էր, սակայն այդ ժամանակ միջազգային շուկայում բարձրացավ շաքարեղեգի հումքի գինը, իսկ տեղական շուկայում շաքարի գինը համեմատաբար ցածր էր ներմուծվող հումքի ինքնածախսածածկման դիմաց: Մյուս կողմից էլ՝ ունեինք արտադրական ոչ բավարար հզորություններ, որպեսզի կարողանայինք դիմակայել շուկայի թելադրանքին: Հիմա որոշել ենք ավելացնել արտադրական հզորությունները այն հաշվով, որպեսզի օրական կարողանանք 60 տոննա շաքարավազ արտադրել: Այդ նպատակով մեր ընկերությունը ներդրել է շուրջ 120 միլիոն դրամ, իսկ կառավարությունը հետաձգելու է ավելացված արժեքի հարկի մուծումը, ինչը բավարար աջակցություն կլինի մեր գործունեության մեկնարկի համար: Արդեն երկու ամիս է, ինչ կատարում ենք նախապատրաստական աշխատանքներ: Գործարանը կվերագործարկվի այս տարվա նոյեմբերի կեսերից՝ աշխատանքային երեք հերթափոխով, եւ կապահովի 75-80 աշխատատեղ: Միաժամանակ մտածում ենք տեղական հումքի արտադրության շուրջ, ինչը, սակայն, պահանջում է ագրոտեխնիկական հսկայական ու համակարգված աշխատանք այն հաշվով, որպեսզի ներմուծվող հումքի դիմաց ունենանք ավելի ցածր ինքնարժեք ապահովող տեղական հումք»,- ներկայացրեց գործարանի տնօրենը:
Շաքարի գործարանի վերագործարկումը կարեւորեց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը: «Սա կդառնա Հայաստանում շաքար արտադրող երկրորդ գործարանը: Ընդ որում, այստեղ ոչ միայն կարեւոր է նոր աշխատատեղերի ստեղծումը, այլ նաեւ մեր երկրի համար պարենային անվտանգության ապահովումը: Անառարկելի է, որ շաքարը բնակչության կենսապահովման համար կարեւոր սնունդ է, ինչի արտադրության կազմակերպումը տեղում բխում է մեր երկրի անվտանգության շահերից: Մենք լրջորեն մտածում ենք նաեւ տեղական հումքի ստացման մասին, եւ այդ խնդիրը ոչ թե պետք է թողնենք շաքար արտադրողների ուսերին, այլ հնարավորություն ստեղծենք, որպեսզի հումքը արտադրեն տարբեր ֆերմերային կամ անհատական տնտեսություններ: Սրանով մենք մի քանի այլ կարեւոր հարցեր կլուծենք մեր տնտեսության համար: Այսպես, առաջին հերթին կլուծենք հողերի մշակության, անհրաժեշտ ցանքաշրջանառության կիրառման խնդիրը, եւ, երկրորդ՝ կունենանք շաքարի ճակնդեղի բավարար հումք, որը կօգտագործվի նաեւ արտադրական այլ ուղղություններում: Այդ նույն ցանքաշրջանառությունը կնպաստի, որ մեր տնտեսություններն ամեն տարի արտադրեն պարենային անվտանգություն ապահովող մոտ 4 տեսակի մշակաբույսեր: Այս գործարանի վերաբացումը հույժ կարեւոր է Սեւան քաղաքի համար: Հուսով եմ, որ մոտ ժամանակներում Գեղարքունիքի մարզում մենք ականատես կլինենք նոր գործարանների վերագործարկումներին, որտեղ պետությունը կունենա աջակցության իր բաժինը»,-նշեց նախարար Արծվիկ Մինասյանը: 
Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը Սեւանի շաքարի գործարանի վերագործարկումը համարեց մարզի կարեւոր ձեռքբերումներից մեկը, ինչը գործազրկության ու աղքատության հաղթահարման տեսանկյունից մեծ նշանակություն ունի: «Սեւանի շաքարի գործարանի վերագործարկման մասին դեռ մի քանի ամիս առաջ ընդամենը խոսակցություններ էին գնում, որոնք շատ կարճ ժամկետում դառնում են իրողություն:75-80 աշխատատեղը լուրջ ձեռքբերում է: Հուսով եմ, որ մեր մյուս գործարանները, որոնք կանգ են առել ժամանակի ընթացքում, աստիճանաբար կվերագործարկվեն: Եվ սա պետք է դառնա մեր վարած օրախնդիր քաղաքականությունը: Առաջիկայում սպասեք նոր գործարանների վերագործարկումներին»,- նշեց Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը:

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League