ՀՀ վարչապետը Դուշանբեում կարճ խոսակցություն է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
POLITICSՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում կարճ զրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, փաստաթղթերի ստորագրման արարողության ավարտին Պուտինը մի քանի խոսք է ասել ՀՀ վարչապետին, իսկ վերջինը գլխով արել։ Ի պատասխան Ռուսաստանի առաջնորդը ևս գլխով է արել։
«Փաշինյանը մտադիր է եղել հեռանալ, սակայն, քայլ անելով, վերադարձել է ՌԴ նախագահի մոտ, երբ վերջինս կրկին ինչ-որ բան է ասել»,- հայտնում է «Ռիա նովոստի»-ն:
Ավելի վաղ ՀՀ վարչապետը կարճ խոսակցություն էր ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



