Փրկարարները մարել են վագոն-տնակում բռնկված հրդեհը. տուժածներ չկան
SOCIETYՍեպտեմբերի 27-ին՝ ժամը 22:57-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սայաթ-Նովա փողոցում՝ աղբամանների մոտակայքում, այրվում է չբնակեցված վագոն-տնակ:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սայաթ-Նովա փողոցի թիվ 1 շենքի մոտակայքում գտնվող վագոն-տնակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:38-ին, մարվել՝ 00:17-ին:
Այրվել են վագոն-տնակի փայտե կառուցատարրերը՝ մոտ 4 քմ, ներսում գտնվող կենցաղային իրեր՝ ամբողջությամբ, մոտակայքում կուտակված կենցաղային աղբ՝ մոտ 2 խմ և մեկ ծառի բուն:
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



