Իրանի հետ մեր օրակարգը հարուստ է, ներուժը՝ մեծ, բայց այն իրացնելու ռեսուրսները շատ դեպքերում սահմանափակ են. Վ. Ոսկանյան
POLITICSԻրանը նախագահը վերահաստատել է իր երկրի համար Հայաստանի և Վրաստանի միջոցով Սև ծով դուրս գալու միջանցքի խնդիրը՝ դրա կարևորությունը գնահատելով «չափազանց» բառով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով Փաշինյան-Ռոհանի հանդիպմանը:
Ըստ նրա՝ Պարսից ծոցը Սև ծովին կապող միջանցքը ՀՀ-ի համար ոչ միայն կարևորագույն տնտեսական նշանակություն ունի, այլև լուծում է Հայաստանի մեկուսացման խնդիրը:
«Իրանի հետ մեր օրակարգը չափազանց հարուստ է և ներուժը շատ մեծ, իսկ այդ ներուժը և օրակարգն իրացնելու ռեսուրսները, ցավոք սրտի, շատ դեպքերում սահմանափակ են»,- ընդգծեց իրանագետը: Նրա կարծիքով՝ պետք է կենտրոնանալ առաջնային կարևորության խնդիրների վրա:
- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ:



