Ծեր տատիկի սենյակում տեղադրված տեսախցիկը հուզիչ կադրեր է ֆիքսել (տեսանյութ)
VIDEOՄարդիկ մեծանալուն զուգահեռ սկսում են մտածել սեփական ընտանիքի ամենօրյա հոգսերի և եկամտի աղբյուրներ գտնելու մասին: Հաճախ մենք, տարված լինելով ամենօրյա հոգսերով, մասամբ կամ լիովին մոռանում ենք այն մարդկանց մասին, որոնք մեզ լույս աշխրահ են բերել, դաստիարակել և մեծացրել: Այս տեսանյութում ներկայացվում է նմանատիպ մի պատմություն: Այն նկարվել է ամերիկացի ծերերիի համար նախատեսված կենտրոնի աշխատակիցների կողմից:
Այս կենտրոնը նախատեսված է լքված ծերերի համար: Նրանք այդտեղ գալիս են առավոտյան, անցկացնում իրենց օրը տարբեր տեսակի զբաղմունքներով, իսկ երեկոյան գնում են տուն՝ դեպի իրենց սպասող միայնություն: Այնուամենայնիվ, հետաքրքիր էր, թե ինչպես են անցկացնում ծերերը իրենց ժամանակը սեփական տան մեջ: Այս տեսանյութի հերոսուհին 98-ամյա մի տատիկ է, որը ամեն երեկո իր սենյակում նստում, պատռում և աղբարկղն է նետում ամենօրյա փոստի միջոցով ստացած գովազդային նամակները: Նա դա անում էր ուղղակի հենց այնպես, որպեսզի կարողանա զբաղեցնել իրեն ինչ-որ բանով:



