Վարշավայի օդանավակայանում երեք հայ է ձերբակալվել կոկաին տեղափոխելու համար
SOCIETYՎարշավայի օդանավակայանում երեք հայ տղամարդու են ձերբակալել, ովքեր ներքնազգեստի մեջ ընդհանուր 770 գրամ կոկաին են թաքցրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով լեհական thenews.pl ռադիոյի կայքը, ոստիկանության տվյալներով 23-ամյա, 35-ամյա և 44-ամյա տղամարդիկ Բարսելոնայից Երևան ժամանելիս են եղել:
Նշվում է, որ Վարշավայի օդանավակայանում սահմանապահները նկատել են, որ տղամարդիկ տրանզիտային գոտում դեպի Երևան իրենց չվերթին սպասելու ընթացքում տարօրինակ վարք են դրսևորել:
Սահմանապահները խուզարկել են կասկածելի վարք դրսևորող տղամարդկանց, ինչի արդյունքում նրանց ներքնազգեստի մեջ ընդհանուր 4 փաթեթ կոկաին են հայտնաբերել:
Փորձաքննությունը պարզել է, որ փաթեթներում բարձր որակի կոկաին է:
Տղամարդկանց սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



