Ինքնասպանության փորձ ծրագրած երիտասարդը Շիրակի մարզպետի միջամտությամբ հրաժարվել է իր մտադրությունից
SOCIETYԻնքնասպանության փորձ ծրագրած երիտասարդը Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի միջամտությամբ հրաժարվեց իր մտադրությունից:
Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, մի երիտասարդ փորձ է արել իրեն նետել Գյումրու Գարեգին Նժդեհ հասցեում տեղակայված՝ «Կիլիկիա բիստրո»-ի հարևանությամբ գտնվող շենքի պատշգամբից:
Մոտակայքով անցնող Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն անձամբ է բարձրացել և փորձել երիտասարդին հետ պահել իր մտադրությունից:
Կարեն Սարուխանյանը «Արմենպրես»-ին տեղեկացրել է, որ երիտասարդի հետ ունեցած զրույցից հետո նա հրաժարվել է մտադրությունից: Ըստ նախնական տվյալների՝ երիտասարդն անձնական խնդիրներ ունի:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
4
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



