Գեղարքունիքի մարզում 2 անչափահաս երեխաների ողբերգական ավտովթարից օրեր անց 3-րդ երեխան մահացավ հիվանդանոցում. (լուսանկարներ, տեսանյութ)
PHOTOShamshyan.com-ը գրում է. Այսօր՝ նոյեմբերի 6-ին, հիվանդանոցում մահացել է Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղի 15-րդ փողոցի բնակիչ, 17-ամյա Գագիկ Մանուկյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել նոյեմբերի 2-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ողբեգրական ավտովթարի հետևանքով, որի ժամանակ նրա համագյուղացի 2 անչափահաս տղաները տեղում մահացել էին, իսկ նրան և ևս 3 հոգու մարմնական վնասվածքներով տեղափոխել էին հիվանդանոց:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 2-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Ծակքար-Թազա գյուղ ավտոճանապարհին բախվել էին Ծակքար գյուղի բնակիչ, 16-ամյա Կարեն Դավթյանի վարած Hyundai մակնիշի 15 ԼՕ 371 համարանիշի և Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղի բնակիչ, 26-ամյա Գևորգ Գևորգյանի վարած ВАЗ 21 124 մակնիշի 34 ՕR 724 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Hyundai-ի վարորդ Կ. Դավթյանը, նրա ուղևոր` համագյուղացի, 17-ամյա Արամ Գրիգորյանը տեղում մահացել էին, իսկ նրա ուղևոր, համագյուղացի, 17-ամյա Գագիկ Մանուկյանը, ВАЗ 21124-ի վարորդ Գ. Գևորգյանն ու նրա ուղևոր, Ծովասար գյուղի բնակիչ, 25-ամյա Անդոկ Մխիթարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Մարտունու բժշկական կենտրոն:
Ավելին՝ Shamshyan.com




















































