Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում պայթյունը՝ ոչ կոմպետենտ հսկողության արդյունք. մանրամասներ միջադեպից (տեսանյութ)

SOCIETY

ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնի թթվածնի արտադրության կայանում թթվածնի բալոնի պայթյունի հետևանքով այսօր կեսօրին մահացել է նույն արտադրամասի տեխնիկ-օպերատորը` 40-ամյա Վահրամ Գասպարյանը: Եվս մեկ աշխատակից թեթև վնասվածքներով անմիջապես տեղափոխվել է նույն բուժհաստատություն:

2012թ.-ից գործող թթվածնի կայանում երբևէ նման դեպք չի գրանցվել: Նախնական տվյալներով` կայանում պայթած թթվածնի բալոնը հիվանդանոցին չի պատկանել, և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Հովակիմյանի խոսքով՝ պայթյունի պատճառը եղել է թթվածնի բալոնի տեխնիկական բնութագրերին անհամապատասխանությունը:

«Այդ թթվածնի բալոնը չի պատկանել ԲԿ-ին: Այսինքն՝ մեր տեխնիկական զննումը չանցած բալոն է եղել: Փորձագետների աշխատանքից հետո կպարզվի՝ որտեղից է հայտնվել այդ բալոնը, ինչ ճանապարհներով:Վախճանվածն այսօրվա հերթապահ չի եղել, այսօրվա հերթապահը վիրավորված անձն է, որը տեղափոխվել է ԲԿ՝ առաջին օգնություն ցույց տալու նպատակով: Մահացածն այսօր շուրջօրյա հերթապահության չի եղել»,- հայտնեց նա:

Արման Հովակիմյանը նշեց, որ թթվածնի կայանն այս տարի հունիսին է անցել փորձաքննություն և դրական եզրակացություն է ստացել շահագործման համար, իսկ կայանի աշխատակիցներն ունեցել են տեխնիկական հավաստագրեր, որ կարող են աշխատել կայանում:

«Ինչ վերաբերում է թթվածնային կայանին, այո, ամեն մի քառակուսի մետրն և ամեն մի գործառույթ շատ կարևոր է տնօրենի համար, բայց նաև անհնար է, որ մեկ հոգին կառավարի և տիրապետի ողջ ինֆորմացիային և գործընթացներին: Ամեն մի գործառույթ, ամեն մի գործընթաց ունի իր համապատասխան ղեկավարը և պատասխանատուն»,- բացատրեց Արման Հովակիմյանը:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի թթվածնի կայանի տնօրեն Հենրիխ Խաչատրյանը Tert.am-ին հայտնեց, որ, հավանաբար, լիցքավորման ժամանակ ճնշումների տարբերությունից է պայթյունը եղել:

«Բոլորովին արգելված է եղել թթվածնի բալոններ լիցքավորելը, սակայն այդ անձնավորությունն այնտեղի աշխատողն է եղել, կողպեքը, երևի, բաց է եղել, ինքը փոքր բալոն է բերել, միացրել, որ լիցքավորի, սակայն ճնշումների տարբերությունից պայթել է: Առանց մտածելու արել է, մյուսին էլ բանի տեղ չի դրել, ինքը իրանով լցրել է:

Չգիտեմ՝ ինչ պատճառով է բերել, մենք չենք տեսել, պայթյունից հետո ենք բոլորս իմացել. եթե տեսնեի, կթողնեի՞, իհարկե կարգելեի: Իմ կարծիքով՝ այդ բալոնը, որ ինքը բերել է, չի նայել, չի հասկացել՝ ցածր ճնշման բալոն է եղել, միացրել է թթվածնի սխեմային և ոչ էլ գիտակցել է, թե ինչ բալոն է»,- ասաց նա:

Բժիշկ-ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանի խոսքով՝ սա առաջին հերթին անվտանգության կանոնների կոպիտ խախտման հետևանքով առաջացած միջադեպ է:

«Պատճառագիտական առումով սա ոչ կոմպետենտ հսկողության արդյունք է: Այսինքն՝ եթե մենք փորձում ենք հսկողությունը սահմանել ոչ թե ոլորտի այն հատվածների վրա, որտեղ իրականում դա պետք է, դա անվտանգությունն է, բուժօգնության որակն է, այլ փորձում ենք հսկողություն սահմանել բաժանմունքներում «գաղտնի գործակալներ» աշխատանքի ընդունելով, բժիշկների ֆինանսների մուտք ու ելքի հսկողության խորացումով, ապա մենք ունենում ենք նման հետևանքներ»,- նկատեց նա:

Առողջապահության կազմակերպչի կարծիքով՝ նոր իշխանությունների կառավարման ընթացքում առողջապահության ոլորտում շատ դեպքերում լինում են ոչ կոմպետենտ կադրեր, նշանակումներ և գործելակարգ:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նախկին ղեկավարությունը, ներկա ղեկավարությունը, ինչպես նաև բոլոր հիվանդանոցների ղեկավարները չեն կարող սուրբ լինել: Սակայն ղեկավարը պետք է ունենա որոշակի հատկանիշներ, որոնք կարող են շատ դեպքերում բնակչության ինչ-ինչ շերտերի մոտ դժգոհություն առաջացնել, բայց մարդը կարողացել է ղեկավարել 1800 հոգանոց կոլեկտիվ և տարիներ շարունակ կարողացել է աշխատեցնել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ը՝ բավականին լավ ցուցանիշներով և բավականին դեպի աճ տանելով ամենը, մենք գիտենք, որ բազմաթիվ անգամ նոր սարքավորումներ է ձեռք բերել հիվանդանոցը, անվանի մասնագետներ են այնտեղ եկել և այլն»,- ընդգծեց Գևորգ Գրիգորյանը:

Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում տեղի ունեցած պայթյունի դեպքի հանգամանքները:

 

 

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League