Էրդողանը «ոտքի վրա» հանդիպում է ունեցել Թրամփի հետ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում
INTERNATIONAL NEWSՆյու Յորքում անցկացվող ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «ոտքի վրա» կարճատև հանդիպում է ունեցել ամերիկացի գործընկերոջ՝ Դոնալդ Թրամփի հետ:
Ինչպես հայտնում է NTV հեռուստաալիքը, մանրամասներ բանակցություններից չեն հաղորդվում: Վաշինգտոնի և Անկարայի հարաբերությունները վերջին ժամանակներում սրվել են, հատկապես թուրքական իշխանությունների կողմից ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի ձերբակալության հետ կապված գործից հետո:
ԱՄՆ ֆիննախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլահմատ Գյուլի և ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուի նկատմամբ՝ նրանց մեղադրելով «մարդու իրավունքների լուրջ խախտումների մեջ»:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



