Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


«Փարավոնի անեծքի» զոհերն ու լրագրողական սենսացիաները

SOCIETY

Մենք գիտենք, որ...

Թութանհամոն փարավոնի դամբարանը անիծված էր, և այն բացողները, ընկնելով անեծքի տակ, մահացել են:

Իրականում այդպես չէ:

Սա ժամանակին ընդամենը եղել է սովորական լրագրային սենսացիա՝ թերթի վաճառք ապահովելու նպատակով: 

Թութանհամոնի մասին միայն հայտնի է, որ նա Եգիպտական թագավորության 18–րդ դինաստիայի փարավոնն էր և կառավարել է մոտավորապես մեր թվարկությունից առաջ 13–րդ դարում: Պատմաբանների տեսակետից Թութանհամոնը քիչ հայտնի և կարճ ժամանակաշրջան կառավարած փարավոն է, ավելին՝ անգամ կասկածներ կային, որ նա գոյություն էլ չի ունեցել: Նա ուղղակի հայտնի դարձավ այն ժամանակ, երբ հայտնաբերվեց նրա դամբարանը, որը համարվում է հնէաբանության մեծագույն գտածոներից մեկը: Դամբարանը գտնվում է Թագավորների հովտում, ուր դամբարանների թիվը հասնում է 63–ի: Թութանհամոնի դամբարանը ամենահայտնին է այն պատճառով, որ այն հայտնաբերվել է չթալանված վիճակում, իսկ դրա պատճառն էլ այն է, որ փարավոնը մահացել է երիտասարդ տարիքում՝ 19 տարեկանում, և նրա համար Ֆիվայում կառուցվող դամբարանը դեռ պատրաստ չէր:

Թութանհամոնի դամբարանը հայտնաբերել է Հովարդ Քարտերը 1922 թվականին, արշավախումբը ֆինանսավորել էր լորդ Կարնարվոնը, ով ևս Եգիպտոսում էր: «Փարավոնի անեծքի» պատմությունը ստեղծել են լրագրողները, ավելի ճիշտ՝ «Դեյլի էքսպրեսս» թերթի կահիրյան թղթակից Արթուր Ուեյգալը, ով գրել էր, որ դամբարանի մուտքի մոտ առկա է գրառում. «Մահը բաժին կհասնի նրան, ով կհամարձակվի խախտել ննջած փարավոնի անդորրը»: Նրա այս սենսացիոն լուրը արտատպեցին «Դեյլի մեյլ» և «Նյու Յորք թայմս» թերթերը: Իրականում այդ գրառումը չի եղել: Գրառում եղել է դամբարանի պահապան շան գլխով աստծո՝ Անուբիսի արձանին: Ընդ որում, դա էլ անեծք չի եղել, այնտեղ գրված էր. «Այդ ես չեմ թույլ տալիս ավազներին խեղդել այս դամբարանը: Ես այստեղ եմ, որ պաշտպանեմ մահացածների հանգիստը»: Իրադարձությունների հետագա զարգացումը այսպիսին էր: Դամբարանը բացելուց որոշ ժամանակ անց կոբրան ներխուժեց Քարտերի տուն և կերավ նրա դեղձանիկին: Դամբարանի բացումից 6 շաբաթ անց լորդ Կարնարվոնը հիվանդացավ թոքերի առեղծվածային հիվանդությամբ և մահացավ: Հետագայում պարզվեց, որ նա մահացել է թունավոր միջատի խայթոցից առաջացած սեպսիսից: Այսքանն էլ արդեն բավական էր լրագրողների համար. ամեն ինչ կապեցին փարավոնների անեծքի հետ: Հետագայում Քարտերի արշավախմբի անդամներից յուրաքանչյուրի մահը արդեն իսկ սենսացիա էր՝ անկախ մահվան պատճառից, և ներկայացվում էր որպես «փարավոնի անեծք»: Այս ամենը նաև որոշակի նախապատմություն ուներ, և մարդկանց առավել հավանական էր թվում. եգիպտ ական փարավոնների և նրանց մումիաների մասին նախկինում պատմում էին ամենաանհավանական պատմություններ: Դեռևս մինչև Քարտերի պեղումներ իրականացնելը Արթուր Կոնան Դոյլը, ով հավատում էր «սև կախարդությանը», խոսում էր փարավոնների «սարսափելի անեծքի» մասին: 1828 թվականին լույս էր տեսել Ջեյն Լոուդոն Վեբբի «Մումիա» վեպը, որտեղ մումիան կենդանանում է, որ վրեժ լուծի իրեն անհանգստացնողներին, իսկ 1869 թվականին Լուիզա Մեյ Օլկոտի ստեղծագործությունում խոսվում էր «մումիայի անեծքի» մասին:

Իրականում 2002 թվականին Բրիտանական բժշկական ամսագրում հրատարակվել է մի հետազոտության արդյունք, որտեղ ասվում է, որ «Թութանհամոնի անեծքից» հավանական 26 մահվան դեպքերից միայն 6–ն է , որ տեղի է ունեցել դամբարանի պեղումից հետո առաջին 10 տարում, մնացածը եղել են ավելի ուշ ժամկետներում, իսկ արշավախմբի անդամների կյանքի միջին տարիքը կազմել է 74,4 տարի: Ընդ որում, «փարավոնի անեծքի» ամենահավանական թեկնածուն՝ Հովարդ Քարտերը, պեղումից հետո ապրել է ամբողջ 17 տարի և մահացել է 64 տարեկան հասակում ուռուցքից:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League