Yerevan, 27.August.2026,
00
:
00
BREAKING


«Երևանն այսօր հայտնվել է մեկ քաղաքական ուժի մենաշնորհային կառավարման ներքո». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Չնայած Երևանի քաղաքապետի արդեն նախկին թեկնածու Անահիտ Թարխանյանը ընտրություններից հետո արդեն իսկ հասցրել է արտահայտել իր կարծիքը, բացի այդ, ընտրված քաղաքապետ Հայկ Մարությանին մաղթել է լավ ու արդյունավետ աշխատանք, սակայն կարծում է, որ արտահերթ ընտրություններն այլ բանի մասին էին: Այսինքն, անցած ընտրությունները ոչ թե Երևանի ավագանի ընտրելու, այլ Ազգային ժողովը լուծարելու հանրաքվեի միտում ունեին ու հենց դրա համար էլ կազմակերպվել էին: Թարխանյանի խոսքով, փաստորեն, ստացվեց, որ շուրջ երեք հարյուր հազար երևանցի արդեն իսկ «կողմ» է քվեարկել խորհրդարանը լուծարելուն: 

«Ըստ էության, փաստացի, ավագանու ընտրություններ տեղի չեն ունեցել, քանի որ մարդիկ գնում էին ոչ թե ավագանու ընտրության, այլ հանրաքվեի՝ իրենց վստահության ձայնը տալու վարչապետին: Դրա հետևանքով, ըստ էության Երևանն այսօր հայտնվել է մեկ քաղաքական ուժի մենաշնորհային կառավարման ներքո, ինչն, իհարկե, բավականին խնդիրներ կառաջացնի կառավարման ընթացքում»,– ասաց Ա. Թարխանյանը: 

Եվ չնայած ժողովրդավարությունն ավելի ազատ ընտրություններ է ենթադրում, որը թույլ է տալիս տարբեր ուժերի ներկայացուցիչներից ձևավորված կազմ ունենալ, սակայն Երևանի քաղաքապետի նախկին թեկնածուի կարծիքով, այս անգամ դա չհաջողվեց, իսկ կուտակված խնդիրներն այնքան հրատապ են, որ չեն կարող սպասել մինչև հաջորդ ընտրություններ:

«Մենք այսօր ունենք մենաշնորհային ավագանի, և մենք վտանգ ենք տեսնում, որ այն ծրագրերը, որոնք գրվել և ներկայացվել են հանրությանը ավագանու ընտրությունների ժամանակ, կարող են անտեսվել, և դրանց իրականացման գործընթացը բավականին դանդաղ ընթանա: Մենք սպասում ենք այն հայտարարությանը, ինչի մասին այս օրերին խոսում էր ընտրված ավագանին, այսինքն՝ ներդնել հանրաքվեների մեթոդաբանություն: Դա իրենք պատրաստ էին ներդնել քաղաքի կառավարման գործընթացում, ինչը կարող է ինչ–որ չափով հավասարակշռել մենաշնորհային ավագանու գործունեությունը: Բայց արդյոք դա իրականություն կդառնա՞, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը»,– ասաց Ա. Թարխանյանը: 

Նա նաև նշեց, որ իրենց թիմի անդամները ոչ թե քաղաքական գործիչներ են, այլ մասնագետներ: Ուստի սպասում են ընտրված թիմի ոչ միայն քայլերին, այլև ծրագրերի իրականացման և որոշումներ ընդունելու ժամանակացույցի հրապարակմանը: 

«Մենք ամեն դեպքում անպայման աշխատելու ենք ընտրված քաղաքական թիմի հետ և պատրաստվում ենք այդ մասին հրապարակավ հայտարարել: Հավանաբար երկուշաբթի հանդես կգանք հայտարարությամբ: Այդ ժամանակ կներկայացնենք մեր դիրքոոշումը Երևանի զարգացման և կառավարման ծրագրերի մասին: Կան խնդիրներ, որոնք, մեր կարծիքով, չի կարելի անտեսել, ընդհակառակը, հարկավոր է անպայման և սեղմ ժամկետներում իրականացնել»,– ասաց Ա. Թարխանյանը:

Նա նաև նշեց, որ իրենց ուժը, որը հասարակական կազմակերպություններից կազմված միավորում է, առաջիկայում չի պատրաստվում քաղաքական կուսակցությունների հետ դաշինքների կամ այլ միավորումների ձևաչափով մասնակցել քաղաքական այլ գործընթացներին: Իրենք մասնագետներ են և զբաղվելու են միայն Երևանի առողջացման խնդիրներով:

«Դա է մեր հիմնական խնդիրը, դրա համար ենք մենք մասնակցել այս ընտրություններին և մենք այլ հավակնություններ չունենք: Քաղաքական հարցերով զբաղվելու համար կան քաղաքական ուժեր, իսկ մենք մեր առաքելությունն ավելի շատ այլ տեղում ենք տեսնում»,– ասաց Ա. Թարխանյանը: 

Նա համբերություն մաղթեց երևանցիներին և խորհուրդ տվեց ուշադիր հետևել ներկայացված ծրագրերի իրականացմանը և պահանջել օրվա իշխանություններից, որ այն ծրագիրը, որը ներկայացրել են ավագանու արտահերթ ընտրության ժամանակ, իրականություն դառնա: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME