Հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա ազգությամբ թուրք տղան ազատ է արձակվել կալանքից, գործը կարճվել է. Դատախազություն
POLITICSՀուլիսի 24-ին հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա Ումութ Ալի Օզմենի խափանման միջոց կալանավորումը փոխվել է: Նա ազատ է արձակվել կալանքից:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասացին Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից. «Նրա կողմից հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է, Ումութ Ալի Օզմենի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ վերացվել»,-ասաց Խաչատրյանը:
Նշենք, որ փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 329-րդ հոդվածի հատկանիշներով՝ պետական սահմանն ապօրինի հատելը։
Ermenihaber.am –ը հայտնել էր, որ Ումութ Ալի Օզմենի հայրը սեպտեմբերի 24-ին ժամանել է Հայաստան և հայտնել, որ որդին ազատ է արձակվելու:
Մուստաֆա Օզմենը ավելի վաղ հայտնել էր, որ իրեն տեղեկացրել են, որ որդուն մոտ օրերս ազատ են արձակելու:
1
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
2
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
3
AraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation
4
IDBank warns about scams disguised as remote work
5
IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational Foundation



