Հյուսիսային Կորեան առաջարկել է երկրներին միավորվել ԱՄՆ պատժամիջոցների դեմ
INTERNATIONAL NEWSՀյուսիսային Կորեան առաջարկել է միջազգային իրավական համակարգ ստեղծել ամերիկյան պատժամիջոցները վերացնելու համար: Այդ մասին Վլադիվոստոկում Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների միջազգային իրավական համաժողովի ժամանակ ասել է ԿԺԴՀ Կենտրոնական դատարանի փոխնախագահ Ու Սան Չխոլը, հայտնում է lenta.ru-ն:
«Ամերիկյան պատժամիջոցների վերացումը դրական ազդեցություն կունենա Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների զարգացման և Կորեական թերակղզում կայունության և խաղաղության հարցում»,- ասել է նա:
Փհենյանի կարծիքով՝ հարկավոր է ստեղծել Միացյալ Նահանգներին հակազդելու միջոց՝ միջազգային իրավահավասարության և արդարության հասնելու համար:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



