Yerevan, 01.July.2026,
00
:
00
BREAKING


Սանկտ Պետերբուրգի նահանգապետն ու Երևանի քաղաքապետը քննարկել են համագործակցության հեռանկարները

POLITICS

Պաշտոնական այցով ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սմոլնիում հանդիպել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Տարոն Մարգարյանը նախ մեկ անգամ ևս իր և բոլոր երևանցիների խորին ցավակցությունն է փ ոխանցել գործընկերոջը` Սինայի թերակղզում 224 մարդու կյանք խլած ավիաաղետի կապակցությամբ` հավելելով, որ կորստի ցավը չէր կարող անտարբեր թողնել որևէ բանական մարդու, և իր զորակցությունն է հայտնել Գեորգի Պոլտավչենկոյին:

Շնորհակալություն հայտնելով վիշտը կիսելու և զորակցության համար` Գեորգի Պոլտավչենկոն իր հերթին նկատել է, որ հատկապես նման իրավիճակներում անշահախնդիր բարեկամների անկեղծ վերաբերմունքը, ինչպիսին նաև Երևանն է ցուցաբերել` ի դեմս քաղաքապետ Տարոն Մարգարյանի, շատ ավելին արժե, քան պարզապես գործընկերությունը: Սանկտ Պետերբուրգի նահանգապետը նաև շնորհակալություն է հայտնել իր հրավերն ընդունելու և ՌԴ հյուսիսային մայրաքաղաք այցելելու համար՝ նշելով, որ սա ևս մեկ առիթ է համատեղ քննարկելու այս տարվա ապրիլին ստորագրված երկու քաղաքների համագործակցության 2015-2020թթ. ծրագրի ընթացքը:

«Երևանը մեզ համար ոչ միայն կայուն և վստահելի գործընկեր է, այլև հարազատ քաղաք, որի հետ փոխգործակցության ընդլայնումը, վստահ եղեք, պարոն քաղաքապետ, մեզ համար շատ կարևոր է ու առաջնահերթ: Անշուշտ, Երևանի և Սանկտ Պետերբուրգի սերտ հարաբերությունների հարցում իր կարևոր դերակատարումն ունի նաև մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը, ինչը հերթական անգամ հավաստվում է նաև Սանկտ Պետերբուրգում հայ ազգի մեծանուն զավակի՝ Կոմիտասի արձանի տեղադրումով: Կոմիտասը, հայ ժողովրդի հոգևոր խորհրդանիշն է: Համաշխարհային մշակույթում մեծ է նրա ներդրումը: Պետերբուրգում նրա արձանի բացումը մեր քաղաքի համար նշանակալի իրադարձություն է: Նա կդառնա հյուսիսային մայրաքաղաքի զարդը: Ու համոզված եմ, որ սա լրացուցիչ խթան կդառնա ոչ միայն մեր փոխգործակցության էլ ավելի ամրապնդման, այլև տեղի հայ համայնքի առավել աշխուժացման հարցում: Նաև վստահ եմ, որ կշարունակեք երկու քաղաքների միջև հաստատված փոխգործակցության ծրագրի արդյունավետ կյանքի կոչման ուղղությամբ Ձեր հետևողական գործունեությունը, որը հնարավորություն է տալիս այն դարձնել առավել առարկայական ու շոշափելի, ինչի շնորհիվ առաջիկա տարիներին մենք կյանքի կկոչենք նախանշված բոլոր ծրագրերը», - ընդգծել է Գեորգի Պոլտավչենկոն:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և հրավերի համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված Սանկտ Պետերբուրգի կառավարության ջանքերը՝ նկատելով, որ Կոմիտաս վարդապետի արձանի տեղադրումն իսկապես երկու քաղաքների սերտ ու արդյունավետ համագործակցության հերթական վառ օրինակն է, ինչը չի կարող աննկատ մնալ:

«Կոմիտասը մեծ նշանակություն ունի հայերիս համար ու հատկապես այս տարի, երբ մենք նշում ենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, որի զոհն է դարձել, ըստ էության, նաև Կոմիտաս վարդապետը, Սանկտ Պետերբուրգում նրա հուշարձանի բացումը մեզ համար իսկապես առանձնակի նշանակություն ունի: Սա իրոք փաստում է երկու ժողովուրդների անխախտ բարեկամության ու փոխադարձ հարգանքի մասին, ինչի համար, ի դեմս Ձեզ, պարոն նահանգապետ, մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր շարունակում են իրենց նպաստը բերել երկու երկրների ու քաղաքների միջև համագործ ակցության ամրապնդման հարցում: Նաև համոզված եղեք, որ իմ լիազորությունների շրջանակում կշարունակեմ անել հնարավորը՝ Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև առկա հարաբերությունների առավել սերտացման ու գործնական ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ՝ ի բարօրություն մեր երկու քաղաքների բնակիչների»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

 

Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBank